Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ  ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի  օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքով: Անհրաժեշտ է իրականացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը՝ միաձուլման եղանակով միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշված գործընթացը անհրաժեշտ է իրականացնել նաև այնպես, որ նշված հաստատությունների սովորողների կրթությունը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպվի արդեն նոր դպրոցում։ 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության բարելավման նպատակով։

Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմն ուսումնասիրել է մարզի փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների վիճակը և տեղեկատվություն է հավաքագրել հանրակրթական ծրագրեր իրականացնող՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի վերաբերյալ:

Առաջարկվում է՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման եղանակով միացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը և սահմանել, որ Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 դպրոցի գործունեության  առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստի­ճանի (5-9-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:

Միաձուլման արդյունքում 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար հասանելի կլինեն առավել նպաստավոր պայմաններ: 

3.Կարգավորման նպատակը և բնույթը

 «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը միաձուլելու նպատակն է՝

  • ապահովել սովորողների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը,
  • բարձրացնել ուսման որակը՝ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
  • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի  կողմից։ 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորողները կունենան  համապատասխան ուսումնական տարածք և նրանց կրթությունը կկազմակերպվի  առավել  արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը: 

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելն է:

Ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի  օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրի իրականացումը։ Համապատասխան տարածքների առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ստեղծելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում էական ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    30.06.2025 - 15.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1019

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: