Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18.2-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթում, որպես այն տվող մարմին, նշված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սակայն կառավարության կառուցվածքում կատարված փոփոխության արդյունքում ձևավորվել է ներքին գործերի նախարարությունը, որի կազմում, որպես ենթակա պետական մարմին, ներառվել է ոստիկանությունը։

Բացի այդ, գործող որոշմամբ նախատեսված է փաստաթուղթը կնիքելու պահանջ, սակայն պարեկային ծառայողները չունեն կնիք և ստիպված են լինում օգտագործել նախապես կնքված ձևաթղթեր, ինչը հնարավորություն չի տալիս՝ թվայնացնելու նշված փաստաթուղթը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» N 648-Ն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացել «ներքին գործերի նախարարության» բառերը՝ համապատասխանեցնելով կառավարության կառուցվածքին, ինչպես նաև՝ հանել փաստաթուղթը կնիքելու պահանջը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի որոշման համապատասխանությունը կառավարության կառուցվածքին, ինչպես նաև՝ հնարավոր կլինի թվայնացնել փաստաթուղթը։

 

 

 

 

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    26.06.2025 - 12.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1380

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: