«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի № 285-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի № 285-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի N285-Ն որոշմամբ սահմանված են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտները, որով կարգավորվում են նաև շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման և դրանց պահպանման ընթացակարգերը, ադ թվում՝ օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքման մասով։
Առկա կարգավորումները հնարավորություն չեն ընձեռնում օպերատորներին իրենց կայքերի կամ հավելվածների միջոցով, էլեկտրոնային եղանակով շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրեր կնքել նաև օտարերկրյա քաղաքացիների հետ, քանի որ տվյալ կայքի կամ հավելվածի գործարկման պարտադիր պահանջ է հանդիանում օպերատորի կողմից բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրման ընթացակարգի կիրառումը։
Նկատի ունենալով նշվածը և շարժական բջջային կապի օպերատորների առաջարկները, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել Հանձնաժողովի նշված որոշումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող լրամշակման արդյունքում նախատեսվում է սահմանել, որ օպերատորի կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) պետք է առնվազն նախատեսի օպերատորի կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրման ընթացակարգ, իսկ տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագծի՝ Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցման գործընթացի շրջանակում, համաձայնության տրամադրման դեպքում Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել կայքի կամ հավելվածի գործարկմանը վերաբերող պարտադիր պայմաններ (ինչը կապահովվի օտարերկրյա քաղաքացիների մասով նույնականացման ապահովումը)։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային շարժական կապի օպերատորների:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման ընթացակարգերի արդիականացմանը, այն է` օպերատորների համար հնարավորության ստեղծմանը՝ իրենց կայքերի կամ հավելվածների միջոցով էլեկտրոնային եղանակով շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրեր կնքելու նաև օտարերկրյա քաղաքացիների հետ։
-
Քննարկվել է
26.06.2025 - 12.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1539
Տպել