Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով, կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության և մատչելիության բարձրացում:

  • Քննարկվել է

    19.04.2018 - 04.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2324

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.04.2018

Հարգելի գործընկերներ: Ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարության ակտիվությունը «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող իրավական նորմատիվ ակտերի մշակման ուղղությամբ: Ցավալիորեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող շուրջ 60 իրավական նորմատիվ ակտերից ընդունվել են սոսկ 11-ը, շրջանառության մեջ են 10-ը: Այսպիսի պայմաններում դժվար է իրացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող իրավական կարգավորումները: Այդ կապակցությամբ առաջարկում եմ այդ փաստաթղթերի մշակմանը ակտիվորեն ներգրավել ՔՀԿ-ներին՝ համապատասխան ֆինանսավորմամբ: Քննարկվող օրինագիծը շատ անհրաժեշտ է: Դա հիմնականում հաջողված է: Սակայն դրա դրույթներից 2-ն առնվազն իրարամերժ են կամ էլ շաղկապված չեն ու հակասական են: Այսպես Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքման կարգը (այսուհետ՝ Կարգ) 2-րդ մասում նշվում է, որ. «Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:», իսկ 12-րդ մասում՝ «Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործը կողմից:»: Թվում է, թե այս կարգավորմամբ խիստ հսկողություն է սահմանված անվտանգ, արդյունավետ եւ որակյալ դեղերի առաքումը կազմակերպել լիցենզվորված մասնագետների՝ այն է՝ է դեղագետի կամ դեղագործը կողմից: Դա ըստ մեր կարծիքի կարծեք թե վերաբերում է միայն դեղատոմսով բաց թողնվող դեղերի առաքմանը, իսկ մյուս դեղերի առաքմանը այդ սահմանափակումը չի ենթադրում: Սակայն, Կարգի 1-ին մասում հստակ նշված է, որ «Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:»: Ըստ մեզ այդ իրավանորմը նշանակում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը հենց դեղագետ են կամ դեղագործ: Այսպես, «ՀՀ-ում Լիցենզավորման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստակ նշված է, որ. «Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստացած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել անձամբ:»: Այստեղից էլ հետեւմ է, որ Կարգի 12-րդ մասը հակասում է Կարգի 2-րդ մասին եւ սահմանափակում է դրա իրավակարգավորումների դաշտը: Հետեւաբար առաջարկում ենք Կարգի 12-րդ մասը խմբագրել այնպես, որպեսզի համահունչ լինի Կարգի 2-րդ մասի իրավակարգավորմանը: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

<<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

19.04.2018

Առաջարկում եմ դեղատներից դեղի առաքման իրավունք ստանան հաշմանդամություն ունեցող անձանց (ովքերտեղաշարժման խնդիրներ ունեն) ընտանիքի անդամները կամ վերջիններիս կողմից լիազորված անձիք՝ համապատասխան փաստատղթերով:

<<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

19.04.2018

Բարև Ձեզ: Այստեղ ես խնդիր եմ տեսնում առաքման ծառայության վճարի կամ դրա չափի վերաբերյալ: Օրինակ անձը ապրում է գյուղում իսկ մոտակա դեղատունը գտնվում է հարակից քաղաքում: Եթե այդ անձի (հաշմանդամություն ունեցող անձ և այլն) ընտանիքի անդամը իրականացնի դեղի գնումը ապա իր վրա տրանսպորտային ծախսը հավասար կլինի քաղաքային տրանսպորտի կիրառման պարագայում պահանջվող գումարի չափին, որը ավելի մատչելի կլինի: Իսկ այս նախագծի դեպքում առաքման ծառայության վճարը կրկնակի, եթե ոչ եռակի ավել կլինի նման ճանապարհային մեծ հեռավորությունների համար:

Տեսնել ավելին