ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № -Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ ու 22-րդ հոդվածի 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին ու 2.2-րդ ենթակետերով և 3-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
- Հովհաննես Սարգսի Հարությունյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Զ. Քանաքեռցու փ., շ. 131, բն. 56, ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 25.05.2025 թ.),
- Էմին Սուրենի Օհանյանին՝ (ծնված` 2006 թվականի սեպտեմբերի 20-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մայիսի 9-ի փ., շ. 51, բն. 102, շախմատի միջազգային գրոսմայստեր):
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝
- Կարեն Սերգեյի Խատուևին (ծնված` 1998 թվականի օգոստոսի 4-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ),
- Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին (ծնված՝ 1994 թվականի մարտի 24-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ),
- Արսեն Նիկոլայի Պետրոսովին (ծնված` 2006 թվականի հունիսի 6-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման հավելված N 1- ի 7-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
25.06.2025 - 11.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1130
Տպել