ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․
«Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՕ-312-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկմամբ, մասնավորապես՝ Օրենքի 16․1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով, որոնց համաձայն՝ Կառավարությունը սահմանում է Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները։
2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։
Միաժամանակ Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին»
N 1441-Ն որոշումը:
3. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից: Նշված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքը, որով գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնողները տարանջատվել են քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից։ Կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել են որակավորման տարբեր չափանիշներ և որակավորման առանձին վկայականներ: Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մանրամասն մեկնաբանել նաև գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները, սահմանել դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։
-
Քննարկվել է
24.06.2025 - 15.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 1251
Տպել