«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
թվականի N –Ն
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 22-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N3 հավելվածի 2.10 կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման N14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել քվոտա՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունք են հանդիսանում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, այլ արտադրատեսակները և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից, 9608 30 000 0-ից և 9608 50 000 0-ից ծածկագրեր)՝ համաձայն հավելվածի՝ 6 ամիս ժամկետով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս ժամկետով «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` պետական վերահսկողության ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով տրամադրված թույլտվության առկայության դեպքում:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
- տրամադրել պետական վերահսկողության ակտ՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման N14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկներ արտահանման նպատակով․
- արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև հավելվածով սահմանված քվոտայի թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնել այնպես, որ յուրաքանչյուր արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը։
4․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյակային պարբերականությամբ Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, թույտվության տրամադրման ամսաթիվը, բացթողնման ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 6 ամիս ժամկետով:
|
Հավելված |
ՔՎՈՏԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, , 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ, 9608 30 000 0-ԻՑ ԵՎ 9608 50 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ)
|
Ապրանքի անվանում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Քվոտա (կգ) |
|
Թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ — 7108-ից — 7109 00 000 0 — 7110 — 71 11 00 000 0 |
1200 |
|
Թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ — 7106-ից — 7107 00 000 0 |
5000 |
* միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից,
** միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից:
-
Քննարկվել է
24.06.2025 - 09.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1116
Տպել