Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը.

          Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ:  

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս «Լիցենազավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևա­կերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին, իսկ 2-րդ մասի համաձայն` հայտատուն նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար նույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

    Օրենքի վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն «հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը», մինչդեռ` Օրենքի 23.1 հոդվածի 1-ին մասով սահմանվում է ոչ թե հայտը բավարարելու համար առավելագույն ժամկետ, այլ լիցենզավորող մարմնի կողմից ընդունված որոշման վերաբերյալ հայտատուին տեղեկացման առավելագույն ժամկետ:

Միաժամանակ, օրենքի 26.1 հոդվածի համաձայն՝ «այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, ինչպես նաև ներկայումս գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման  անհրաժեշտությունը` Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  հայտատուն պետական տուրքը կարքող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից  լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևա­կերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս ամրագրված մեկ աշխատանքային օրվա փոխարեն։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար հայտատուի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերանայումը։

 

 

  • Քննարկվել է

    18.04.2018 - 04.05.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8336

Տպել