Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

____________________ 2025թ. N ______ - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏԻ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 67.210.00715) և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 67.210.00716) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական միջնակարգ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով: Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքի խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում,

2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:

3. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան,

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքըմիաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները, հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը»,

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը,

3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման–ընդունման աշխատանքները և հաստատել հանձնման–ընդունման ակտերը,

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց գյուղ, 2-րդ փողոց, 1 դպրոց հասցեում գտնվող 11-039-0015-0013 /11-039-0015-0013-001/ կադաստրային ծածկագրով մասնաշենքերում,

5) միաձուլման արդյունքում աշխատանքից զրկված մանկավարժների աշխատանքով ապահովումն իրականացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն:

5. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմն է, և վերջինիս են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում․

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան

ք.Երևան

  • Քննարկվել է

    19.06.2025 - 04.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1559

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: