Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆ¬ԳԱ¬ՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ¬ԿԵՐ¬ՊՈՒ-ԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

 2025 թվականի  N              - Ն

 

 

 

 «ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ­ԿԵՐ­ՊՈՒ­ԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1․ « Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը`  
11.210.02011
 , գրանցման օրը՝ 2003-02-06, հասցեն՝ Հայաստանի Հանրա­պետու­թյուն, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Բարեկամության հրապարակ 5, 2201) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286․210․04845, գրանցման օրը՝ 2003-02-05, հասցեն՝ քաղ. Երևան,  Արամի փողոց 1):

2․ Ստեղծել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության « Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»  մասնաճյուղ։

  1. Սահմանել, որ՝

1) «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաց­ված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանց­ման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաս­տանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

     4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում՝

  1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկ­վող պարտավորություններ), փոխանցման ակտը, ինչպես նաև Հայաստանի ազգային  պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համա­պատասխան փոփոխությունները,

   2) ապահովել՝

ա․ Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման  իրավունքով հանձնվող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը․

       բ․ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը․

գ․ «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառում։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 02/0015 և 2023 թվականի մայիսի 17-ի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 26/0023 պայմանագրերում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայ­նագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունք­ների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Քննարկվել է

    18.06.2025 - 03.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 973

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: