Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

2022-2023 ուսումնական տարվանից սկսած պետական բյուջեի միջոցների հաշվին հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ:

Նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բովանդակային բարեփոխումներին, սակայն, «դաստիարակի օգնականը», ով, պաշտոնի նկարագրով և աշխատանքային լիազորություններով պայմանավորված, անմիջական դերակատարում ունի սանի առօրայում, չի կարող անմասն մնալ:

Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես, որ վերջինների զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը և տևողությունը, ի տարբերություն տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի և կներառի միայն բարեվարքության և նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

  • Քննարկվել է

    17.06.2025 - 02.07.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1769

Տպել

Առաջարկներ`

Լիանա Սարգսյան

02.07.2025

Նախագիծը կարևոր և արդիական է, քանի որ ընդգրկում է նախադպրոցական կրթության ոլորտում դաստիարակի օգնականների վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչը նպաստում է մանկական խնամքի որակի բարելավմանը։ Վերապատրաստման կարգի փոփոխությունը թույլ կտա միասնական և համապարփակ մոտեցում ձևավորել տնօրենների, մանկավարժների և դաստիարակի օգնականների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում։ Նախագիծը հաշվի է առնում ոլորտում կատարվող բովանդակային բարեփոխումները և ապահովում է համապատասխան կրթական աջակցության ներառական մոտեցում՝ հատկապես նրանց համար, ովքեր ունեն միջնակարգ կրթություն։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն վերապատրաստման ծրագրերի արդյունավետությանը և նպատակաուղղվածությանը՝ երեխաների առողջական և հոգեբանական կարիքների ավելի լավ ապահովման համար։ Ընդհանուր առմամբ, նախագիծը համահունչ է ոլորտի զարգացման անհրաժեշտություններին և կնպաստի որակյալ նախադպրոցական կրթության ու խնամքի բարձրացմանը։

Լիանա Սարգսյան

18.06.2025

Ներկայացված նախագիծը հուսադրող է, քանի որ ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտում մասնագիտական վերապատրաստման համակարգի արդիականացում, կարգապահություն և արդյունավետություն, ինչը երկարաժամկետ տեսանկյունից կնպաստի կրթական ծառայությունների որակի բարձրացմանը և մանկավարժական անձնակազմի հմտությունների խորացմանը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: