Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ


                                                                ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 02/29.7/[434015]-17 հանձնարարականի 4-րդ կետի կատարումն ապահովելու պահանջից:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների զգալի մասում առկա են տարբեր ժամանակներում կառուցված ինքնակամ շինություններ (հիմնականում՝ արհեստական լճակներ), որոնք  կառուցված են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում:

2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-109-Ն օրենքով կատարված փոփոխությամբ նոր կառուցվող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել է արտոնություն և հողամասի սեփականատերերն ազատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պարտավորությունից, սակայն համաչափությամբ չի կանոնակարգվել մինչ օրենքի ընդունումը գործող տնտեսությունների հողամասի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված հարաբերությունները, ինչի հետևանքով ներկայումս հողամասի նպատակային նշանակության փոփոխության և ինքնական շինության օրինականացման համար Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները ստիպված են վճարել հողամասերի կադաստրային արժեքների` փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1 հա հաշվարկով մոտ 19 միլիոն ՀՀ դրամ:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակը ձկնաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսությունների, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքի, համար հավասար պայմանների ստեղծումն է (հողերի նպատակային նշանակության համապատասխանեցման առումով):

 

 

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից և համաձայնացվել է ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ բնապահպանության
նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը:

6

Ակնկալվող արդյունքը

 

Ձկնաբուծական արհեստական լճակներով զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:

  

                                                                        ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը հասարակության մասնակցության մասին

1

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը տեղադրվել են www.e-draft.am կայքում (տեղեկանքը կցվում է):

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցի քննարկմանը մասնակցել են «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակեր­պու­թյան նեկայացուցիչներ, ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ:

 

  • Քննարկվել է

    16.04.2018 - 02.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7798

Տպել