Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները դասակարգվում են ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների, պայմանների և ձևերի: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են` առաջնային, մասնագիտացված, շտապ և անհետաձգելի օգնությունը: Բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմաններն են` բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար և հիվանդանոցային: Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ձևերն են` շտապ, անհետաձգելի, պլանային: ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով, որպես բժշկական օգնության և սպասարկման տեսակ է սահմանված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակը: Բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակը հանդիսանում է բժշկական օգնության և սպասարկման մասնագիտացված, շտապ և անհետաձգելի օգնություն, որը իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման 2 պայմաններում (հիվանդանոցային և բժշկական կազմակերպությունից դուրս), և 3 ձևով` պլանային, շտապ, անհետաձգելի:

Ներկայոււմս ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ քննարկվող տեսակով գործունեության իրականացման համար պայմաններ և պահանջներ են սահմանաված միայն արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար, ինչը այլևս չի համապատասխանում տվայլ տեսակով` համապատասխան պայմաններում գործունեության իրականացման տրամաբանությանը:

Հայաստանի Հանրապետությունում դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու ծառայության ներդրման նպատակով ներկայում իրականացվում են աշխատանքներ եղջերաթաղանթի փոխպատվաստման ծառայության մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես. ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա են անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները` եղջերաթաղանթի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործարկման համար: Նաև, Առողջապահության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N 4186-Լ հրամանով հաստատվել են փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելու, փոխպատվաստման նպատակով վերցված եղջերաթաղանթի աչքի հյուսվածքների բանկում պահպանման և մշակման, եղջերաթաղանթի փոխպատվաստման/տեղադրման կլինիկական ուղեցույցները (https://www.moh.am/uploads/-4186.pdf), ինչպես նաև առկա են դիակային դոնորներից եղջերաթաղանթը վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերը և գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները:

Միաժամանակ, դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելուց հետո, այն մշակվում, հետազոտվում և պահպանվում է «Աչքի հյուսվածքների բանկ»-ում, որի գործունեության համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կառուցվածքային և տեխնիկական հագեցվածության պահանջները ու պայմանները:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման պայմանները և պահանջները:

Բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները` որը իր մեջ ներառելու է շտապ օգնության կայան/ենթակայանի և մասնագիտացված բրիգադների գործունեությունը: Այս սահմանումը կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ նոր հավելված լրացնելու միջոցով:

Առաջարկվում է սահմանել շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները (հիվանդանոցների ընդունարանների շտապ և անհետաձգելի բաժանմունքներ):

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Կսահմանվի բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները, դրանց կիռարման դեպքերը, մասնավորապես` հիվանդանոցային պայմանում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակը ենթադրելու է հիվանդանոցների ընդունարանների շտապ և անհետաձգելի բաժանմունքների գործունեության համար պայմանները և պահանջները:

Բժշկական կազմակերպությունից դուրս` շտապ օգնության ծառայության և դրա գործունեության իրականացման համար շտապ օգնության կայանների և ենթակայանների կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները, ներառյալ` շտապ օգնության մեքենաների մասնագիտական որակավորման, գույաքային և տեխնիկական հագեցվածության պայմանները և պահանջները:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումների 26-րդ կետի միջոցառումից և Առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 5491-Լ հրամանի հավելվածով սահմանված «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի միջոցառումների» ցանկի 13-րդ կետով սահմանված «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման պայմանների փոփոխություն» միջոցառման կատարումից:

  • Քննարկվել է

    16.06.2025 - 01.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1378

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: