Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ  ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Սևանա լճում ձկան և  խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջից։

Հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 17-ից մինչև 21-ը ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է սույն իրավական ակտը, ինչով Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2025 թվականի ընթացքում (մինչև սեպտեմբերի 1-ը) Սևանա լճում ձկան և  խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:

Վերոնշյալ միջոցառման ապահովման նպատակով կազմվել է աղյուսակ, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2025 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները, ժամկետը և որակի բնութագրերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում ձկների թույլատրելի որսի չափման միավոր ընդունված է երկարությունը՝ արդյունագործական թույլատրելի չափման միավոր ընդունվել է ձկան երկարությունը։

Հիմք ընդունելով վերը նշված հաշվետվության արդյունքները, որտեղ սիգի 2 տարեկան ձկների մինիմալ չափերը կազմում են 29 սմ, որոշվեր սիգ արդյունագործական որսի  չափ սահմանել 30սմ։

  Հաշվի առնելով առնելո 2024-2025 թվականների սիգի ձվադրող վտառի ուսումնասիրությունները ներկա վիճակում սիգի նախաձվադրային և ձվադրային ժամկետ է սահմանվել 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը նպատակաուղղված է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջի կատարմանը։

Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Նախագծի ընդունման հիմք է հանդիսացել Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 2024-2025 թվականների իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված  առաջարկությունները:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

  1. Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 12.2 մլն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից։

 

  • Քննարկվել է

    13.06.2025 - 03.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1667

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: