«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ) «1196. Մարզերի մշակութային զարգացման ծրագիր» ծրագրի «11002. Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում մշակույթի կենտրոնում, տարածքային մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) 2025թ-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Կազմակերպությունները ստեղծվել են ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1649-Ն որոշմամբ: Պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումն է, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը:
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները:
Նախարարության գրության համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ կազմակերպությունների կողմից իրականացված մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար:
«Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վերջին 3 տարիներին իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: 2022 թվականի ընթացքում իրականացվել են ժամանակացույցով հաստատված 4 միջոցառումներ, որոնց ծախսված բյուջեն կազմել է 2 009 700 ՀՀ դրամ, միջոցառումներին մասնակցել են շուրջ 1300 քաղաքացիներ: 2023 թվականին իրականացվել է 4 միջոցառում, որոնց ծախսված բյուջեն կազմել է 2 009 700 ՀՀ դրամ, մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ և տուրիստներ: 2024 թվականի ընթացքում ժամանակացույցով հաստատված 4 միջոցառումներից իրականացվել է 2-ը՝ «Գեղանկարչության մարզային պլեններ և ցուցահանդես» և «Մարզի համայնքների մշակութային տների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների մրցույթ-փառատոն»: Միջոցառումների հաստատված բյուջեն կազմել է 2.009.700 ՀՀ դրամ, իսկ ծախսված բյուջեն՝ 1.059.000 ՀՀ դրամ, մասնակցել են շուրջ 1000 քաղաքացիներ:
Մյուս 2 միջոցառումները չեն իրականացվել տարվա կեսին ֆինանսական միջոցների կրճատման պատճառով: «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019-2024թթ․ իրականացվել են թվով 31 միջոցառում՝ տարբեր խորագրերով, որոնց շրջանակներում կազմակերպվել են նաև խորագրերին առնչվող այլ միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում։ Միջոցառումների ծրագրերը, նկարագրերն ու նախահաշիվները հաստատվել են Նախարարություն ներկայացված ՄԺԾԾ ծրագրերով։
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Որոշման նախագծի համաձայն լուծարվում է «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։
Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։
Նախարարության գրության համաձայն՝ Նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև Նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով:
4․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծի ընդունմամբ կլուծարվեն «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի և ՀՀ Սյունիքի մարզպետների աշխատակազմերի կողմից։
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ միջոցների անհրաժեշտության և փոփոխությունների չի
հանգեցնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի «4.9 ՄՇԱԿՈՒՅԹ» բաժնի 1-ին պարբերության 2-րդ կետի 3-րդ ենթակետից, այն է՝ «պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում»։
-
Քննարկվել է
13.06.2025 - 28.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1089
Տպել