Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» ______________ 2025 թվականի N ______ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաս­տա­նի Հանրա­պետ­ու­թյան կառավարու­թյան 2025 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 495-Լ որոշման Հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

ա․ 4-րդ կետում «սահմանաչափերով» բառից հետո լրացնել «և սկզբունքով» բառերով․

բ․ 4-րդ կետի 2-րդ ենթակետում «ուևորի համար» բառերից հետո լրացնել «, որը Հայաստանի Հանրապետության սահմանը հատելուց հետո առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացրել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով․

գ․ 6-րդ կետի 4-րդ ենթակետում «(այսուհետ՝ ծառայություն)» բառերից հետո լրացնել «և «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (այսուհետ՝ օդանավակայանի կառավարիչ)» բառերով․

դ․ 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«5) ծառայությունը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունը ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին ցանկում ներկայացված այն ուղևորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում՝ նոր ուղղություններից «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օդային ուղևորների վերաբերյալ տրամադրում է լիազոր մարմնին միայն այն օդային ուղևորների մասին տեղեկատվությունը, որոնք առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում հետևյալ օրինակով․

եթե օդային ուղևորը նոր ուղղությունից 2025 թվականի օգոստոսի 1-ին (անկախ ժամից) «Զվարթնոց» օդանավակայանում հատել է սահմանը և մուտք է գործել Հայաստան Հանարապետություն և առնվազն 2025 թվականի օգոստոսի 1-ի 23:59 դրությամբ ելք չի գործել Հայաստանի Հանրապետության սահմանով, ապա այսպիսի ուղևորի համար ավիաընկերությունը ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան ֆինանսական օժանդակություն․»․

ե․ 6-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1 ենթակետով․

«5.1) օդայավակայանի կառավարիչը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունը ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին օդային ուղևորների տվյալ նոր ուղղությունից նշված օրը և նշված չվերթի համարով ժամանելու մասին կամ ներկայացնում է հիմնավոր առարկություն․»․

զ․ 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6) լիազոր մարմինը 6-րդ կետի 5-րդ և 5․1-րդ ենթակետոերով նախատեսված կարգով մաբողջական տեղեկատվությունը ծառայությունից և օդանավակայանի կառավարչից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղևորների ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն․»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                 Ն. Փաշինյան

                                                                      ք. Երևան

  • Քննարկվել է

    12.06.2025 - 29.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1252

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: