ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի ______________ -ի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- որոշման Հավելվածի՝
ա. 5-րդ կետում «համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից» բառերը փոխարինել «180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամից» բառերով։
բ․ 14-րդ կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ը» բառերով:
գ․ 29-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ից» բառերով:
դ․ 31-րդ կետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
2025 թ. ________ «___» Երևան
-
Քննարկվել է
12.06.2025 - 27.06.2025
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1422
Տպել