ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» № 914-Ա որոշման հավելվածով հաստատված 9-րդ կետի միջոցառումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
Ներկայիս գործող օրենսդրությամբ սահմանված չէ երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից ելնելով համապատասխան որակավորմամբ (ուղղվածությամբ) մասնագետների կանխատեսումները, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես ուսումնական հաստատությունների ըստ մասնագիտությունների լիզենզավորման և ընդունելության կազմակերպման, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ յուրաքանչյուր տարվա արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը հաստատելու համար:
Համաձայն 2024 թվականի հունիսի 24-ից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Կառավարությունը առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար հաստատում է ըստ կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից և համապատասխան որակավորմամբ (ուղղվածությամբ) մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից ու պետության ֆինանսական հնարավորություններից: Պետական բյուջեից տրվող կրթաթոշակների հաստատված տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի։
Օրենքով սահմանվել են նոր մոտեցումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ երեք տարով հաստատել է ըստ կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը և անհրաժեշտություն է առաջացել մշակել որոշման նախագիծ՝ Օրենքով սահմանված պահանջները ապահովելու համար:
- Կարգավորման առարկան
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում՝ Կառավարության կողմից կհաստատվի առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար ըստ կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը, որի հիման վրա կձևավորվի յուրաքանչյուր տարվա արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, ինչը հնարավորիս կբխի երկրի տնտեսական զարգացումներից և աշխատաշուկայի պահանջարկից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՕ-441-Ն 81-րդ մասի 1-ին կետի դ. Ենթակետը՝ ապագա աշխատաշուկայի գիտելիքների և հմտությունների անհրաժեշտությունից ելնելով՝ պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում պետական համապատասխան կառույցի կողմից այդ գործառույթի պատվիրակման միջոցով։ Պետական պատվեր ձևակերպելիս Կառավարությունը հաշվի կառնի ինչպես աշխատաշուկայի կարիքները, այնպես էլ պետության ռազմավարական առաջնահերթությունները, տարածաշրջանների ու ոլորտների զարգացման ուղղությունները, որոնք կուսումնասիրվեն այդ գործառույթն իրականացնող կառույցի պարբերական հետազոտություններով: Ընդ որում, համայնքներում առավել պահանջարկ վայելող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով Կառավարությունը կնախատեսի լրացուցիչ խթանող քայլեր, ինչպես, օրինակ, նպատակային ընդունելությունը՝ կրթության մեջ ներգրավվածության խթանումը կապակցելով լիազոր մարմնի նշանակած վայրում սովորողի՝ որոշակի ժամանակահատված աշխատելու պարտավորությանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն բացակայության մասին
«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: