Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________2025 թվականի N __________-Ա

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ     ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով,  ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12  N 451-Ն որոշման  հավելվածի 16-րդ կետով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2022 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1111-Ա որոշման հավելված 1-ի՝

         1)   2-րդ կետի 31-րդ  ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

       2)   3-րդ կետը լրացնել 47-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    «47)  Տիգրան Հայկի  Դավթյան ( ծնվ.՝ 16.01.2004թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Նոր Նորք  Քոչարյան փող., 8 շ., բն. 31, Լյուվենի կաթոլիկ համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետը:»:

  • Քննարկվել է

    11.06.2025 - 26.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1384

Տպել

Առաջարկներ`

Armen Petrosyan

18.06.2025

«Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատկը մեր իշխանության կողմից որդեգրած մի շարք լավագույն նպատակներից մեկն է, որի շնորհիվ մեր երկրի ապագան ներկայացնող երիտասարդներին տրվում է ժամանակակից կրթություն ստանալու հնարավորությունը, որը անպայման կծառայի մեր երկրի զարգացմանը։ Կիրթ և կարողունակ քաղաքացիներով պետք է կառուցել մեր ապագան, կեցցեք։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: