Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը մեկ պետական կառավարման մարմնի կողմից իրականացնելու անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Գործող օրենսդրությամբ երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացն իրականացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացը ներկայում  իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ՀՀ ոստկանությանը գործառույթը փոխանցելու դեպքում լրացուցիչ ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն չի առաջանա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավվորումը, իսկ երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառում և կադաստրի վարում չի իրականացվում։

Որոշման նախագծով սահմանվում են, որ թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացը կիրականացնի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից, որը հանդիսանում է հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման  պետական լիազոր մարմինը։

Միաժամանակ հանվում է երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման պահանջը, քանի որ «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով և 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ երկաթուղային շարժակազմի հաշվառման պահանջ սահմանված չէ, երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառման և կադաստրի վարման աշխատանքներ ՏԿԵ նախարարության կողմից չեն իրականացվում։ Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը լիցենզավորման ենթակա է «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, իսկ շարժակազմի հաշվառման և բազայի վարման գործընթացները կարգավորվում են ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի որոշումներով և իրականացվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ 

Ներկայումս հանրապետությունում 2006 թվականից առ այսօր հաշվառվել է ընդհանուր թվով 87 ջրային լողամիջոց, որոնք շահագործում են հիմնականում Սևանա լճում։ Թռչող սարքավորումներ կամ ապարատներ հանրապետությունում հաշվառված չեն։ Հետագայում ջրային լողամիջոցների քանակի էական ավելացում չի նախատեսվում։

3 Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարումը կիրականացվի նույն պետական կառավարման մարմնի կողմից, ինչի արդյունքում կկենտրոնացվի կադաստրի վարման գործընթացը, կստեղծվի տվյալների միասնական շտեմարան։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նվազում կամ ավելացում չի նախատեսվում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

  • Քննարկվել է

    11.06.2025 - 27.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 965

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: