ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը գործում է նույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված Կառավարության աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) 141-րդ կետով սահմանված է, որ պետական կառավարման համակարգի մարմինները միմյանց հետ գրագրությունն իրականացնում են (պատասխան ակնկալող գրություններին պատասխանում են) առավելագույնը 7 օրվա ընթացքում, եթե նույն աշխատակարգով այլ ժամկետ սահմանված չէ կամ գրության էությունից այլ ժամկետ չի բխում:
Մյուս կողմից, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման` կանոնադրությամբ այն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր։
Հարկ է նկատել, որ պետական մարմնի ղեկավարի կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրերի հիման վրա պետական մարմնի համապատասխան ներկայացուցիչները կնքում են գործարքներ, կատարում են իրավաբանական գործողություններ, հանդես են գալիս դատարանում։
Այսպիսով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված վերոնշյալ իրավակարգավորումներին զուգահեռ Աշխատակարգով սահմանված գործավարությունը, որը կիրառվում է գործադիր իշխանության ներսում, մեծամասամբ կազմակերպվում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի մակարդակով, ինչը հանգեցնում է անարդյունավետության։
Այսպես, Կառավարությունը դեռևս 2019 թվականին իր գործունեության ծրագրով արձանագրել է, որ պետական կառավարման ուռճացված համակարգն իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ծավալով, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ լրջագույն խոչընդոտ է Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին:
Ներկայումս կառավարման բուրգի մակարդակների միջև հարաբերությունների դե յուրե և դե ֆակտո ուղղահայաց բնույթը խոչընդոտում է համակարգի ընդհանուր արդյունավետությանը, այդ թվում՝ նախարարների ոլորտային «ինքնավարության» արդյունավետ և ողջ ծավալով իրացմանը, փոխվարչապետերի ոլորտային համակարգման բերումով՝ հորիզոնական մակարդակում պատասխանատվության, այն իրացնելու արդյունավետ գործիքակազմի և իրավասության միջև դեֆորմացիայի՝ որոշումների կայացման պատասխանատվությունը կենտրոնացնելով կառավարման «վերին» օղակներում։
Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ, իսկ այդպիսի համակարգ ունենալու համար անհրաժեշտ է վերանայել Կառավարության գործունեության ընթացակարգերը՝ ապահովելով ռեսուրսների և ժամանակի օպտիմալ բաշխում դրված նպատակներին հասնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է՝
- վերանայել Կառավարության աշխատակարգային ու ընթացակարգային կանոնները՝ որոշումների կայացման գործընթացի հնարավորինս ապակենտրոնացման նպատակով,
- վերանայել պետական մարմինների ներքին վարչարարությունը՝ միջգերատեսչական հաղորդակցության օպտիմալացման նպատակով, մասնավորապես, այն որոշումների ընդունումը, որոնք չեն պահանջում ուղղակի միջամտություն և չունեն քաղաքականության դիրքորոշում հայտնելու տարր, իջեցնել մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների մակարդակի,
- հնարավորություն ձևավորել մարմինների ստորաբաժանումների միջև ուղիղ հաղորդակցության՝ վարչարարության նվազեցման և ղեկավար անձնակազմի ընթացիկ բեռնվածության շոշափելի նվազեցման համար:
Խնդրո առարկա նպատակների իրացման հապաղումը կարող է հանգեցնել համակարգային անարդյունավետության խորացման՝ նկատի ունենալով, որ ներկայումս պետական մարմինների ներքին վարչարարության գործող կառուցակարգերը հանգեցնում են պատասխանատվության անորոշության կամ որ ավելի վատ է՝ դրա փոշիացման։
Գտնում ենք, որ պետական մարմինների ներքին վարչարարությունը պետք է եզրափակվի այն կետում, որից հետո գործընթացը կդադարի հավելյալ արժեք ստեղծել խնդրի լուծման տեսանկյունից, ըստ այդմ, անհրաժեշտ է, որպեսզի նախարարություններում որոշումների կայացման գործընթացը կամ միջգերատեսչական հաղորդակցությունը կազմակերպվի միջին օղակի ղեկավարության մակարդակում, ովքեր ձեռնհաս են, իրազեկ են փաստերին և տիրապետում են վերաբերելի կարգավորումներին: Ընդ որում, ապակենտրոնացումից բխող ռիսկերի զսպման նպատակով նախանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է ներառեն ներքին հսկողության, մշտադիտարկման, զսպումների և հակակշիռների կառուցակարգեր:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է Աշխատակարգում կատարել լրացում՝ սահմանելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի՝ տվյալ մարմնում աշխատանքների կառավարման լիազորությունների շրջանակներում ընդունված ներքին իրավական ակտով կարող են սահմանվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից համապատասխան մարմնի անունից պետական կառավարման համակարգի մարմինների միջև գրագրության շրջանակներում հանդես գալու դեպքերը և կարգը, ինչպես նաև այդ գործընթացի մշտադիտարկման, հաշվետվողականության և հսկողության կառուցակարգերը: Միաժամանակ որոշումների կայացման գործընթացում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներգրավվածության ապահովման նպատակով առաջարկվում է սահմանել, որ բացառիկ դեպքերում նախարարական կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել, ոչ միայն համապատասխան նախարարի տեղակալը, այլև համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ նախապես կոմիտեի նիստը վարողի բանավոր համաձայնությունը ստանալու դեպքում։
Նախագծով առաջարկվող վերոնշյալ կարգավորումը կհանգեցնի պետական կառավարման համակարգի ընդհանուր արդյունավետությանը՝ հնարավորություն ստեղծելով վերանայել Կառավարության աշխատակարգային ու ընթացակարգային կանոնները, պետական մարմինների ներքին վարչարարությունը, ինչի հետևանքով որոշումների ընդունումը կիջեցվի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների մակարդակի, իսկ որոշումների կայացման պատասխանատվությունը կառավարման «վերին» օղակներից կիջեցվի «ներքին» օղակներ, արդյունքում հնարավորություն կընձեռնվի պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների միջև ստեղծել ուղիղ հաղորդակցություն։
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների կողմից գործառույթների պատվիրակումը կարող է հանգեցնել մի շարք ռիսկերի (սխալ պատվիրակումը կարող է հանգեցնել նպատակների ձախողման կամ աշխատանքի որակի անկման, աշխատողներին անհամաչափ ծանրաբեռնման այն դեպքում, երբ պատվիրակվում են չափազանց բարդ կամ մեծավալ խնդիրներ), այդ ռիսկերը զսպելու և հակակշռելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի կողմից ներքին իրավական ակտով պետք է սահմանվեն նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից համապատասխան մարմնի անունից պետական կառավարման համակարգի մարմինների միջև գրագրության շրջանակներում հանդես գալու գործընթացի մշտադիտարկման, հաշվետվողականության և հսկողության կառուցակարգեր, որոնք կարող են հիմնված լինել RACI մատրիցայի կամ համանման այլ գործիքի վրա։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հանրային
-
Քննարկվել է
10.06.2025 - 25.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 853
Տպել