Հիշել նախագիծը

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ¬ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ¬ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ¬ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ¬ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ¬ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ¬ԳԵ¬ՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ¬ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ¬ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241 օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-242 օրենքների ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի 29 հունվարի  N 50 –Ա որոշման 1-ին կետի պահանջով:

  • Քննարկվել է

    12.04.2018 - 30.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4288

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Մադոյան

30.04.2018

1. Անհրաժեշտ է քննարկել և սահմանել փոքր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի իրատեսական չափեր, որոնք չեն հանդիսանա թմրամիջոց օգտագործողների քրեական հետապնդման պատճառ, զուտ թմրամիջոց գործածելը զուգորդող գործողությունների համար: Հիմնավորում. ՀՀ գործող օրենսդրությամբ թմրամիջոցների փոքր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի իրական կյանքին չհամապատասխանող (ոչ ռեալիստական) սահմանները բերում են նրան, որ թմրամիջոց գործածող անձինք դատապարտվում են ազատազրկմանը` իրենց մոտ առանց իրացման նպատակի մեկ անգամյա կամ մեկ օրվա օգտագործման համար անհրաժեշտ քանակության թմրամիջոց ունենալու համար: Թմրամիջոց գործածող անձը թմրամիջոց օգտագործելու համար ստիպված է ձեռք բերել, պահել, պատրաստել թմրամիջոց: Եվ թմրամիջոցների այն քանակությունները, որոնք կառավարության ներկայացված որոշման մեջ համարվում են որպես փոքր, ակնհայտորեն փոքր են, քան դրանց մեկանգամյա կամ մեկ օրյա գործածման կանակը: Օրինակ, հերոինը սև շուկայում վաճառվում է ‹‹չեկ›› կոչվող քանակությամբ, որը 1 գրամի մեկ քարորդն է` 0.25 գ. : Նույնիսկ հաշվի առնելով այն, որ ‹‹սև›› շուկայում շրջանառվող հերոինը ունի խառնուրդներ, եթե անձի մոտ հայտնաբերվում է վաճառվող մեկ չափաբաժնով, ստացվում է որ իր մոտ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամջոց և մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության` փաստացի ենթարկվելով ազատազրկման: Հաջորդ օրինակը` մորֆինի փոքր չափաքանակի սահմանումն է: Մորֆինի փոքր քանակ համարվում է 0.01 գ., այսինքն 10 մգ քիչ քանակությունը: Դա հավասար է ընդամենը 1 սրվակ մորֆինի: Մարդու օրգանիզմը ժամանակի ընթացքում ընտելանում է ափիոնային նյութերին և դրանց գործածողը ժամանակի ընթացքում նույն ազդեցությունը ստանալու համարստիպված է լինում ավելի մեծ քանակի թմրամիջոց օգտագործել: Մորֆինի կիսակայքայման, այսինքն ազդեցության, ժամանակը միջինում 5 (4-6) ժամ է: Սա նշանակում է, որ զրկանքից խուսափելու և միևնույն ժմանակ քրեական պատիժ չկրելու համար մորֆին գործածող թմրամոլություն հիվանդություն ունեցող անձը պետք է օրեկան 4-5 անգամ ձեռք բերի մեկական սրվակ մորֆին, որ հանկարցակի մոտը զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց չհայտնաբերվի: Առաջարկվող չափաքանակները զգալիորեն ցածր են, քան աշխարհի երկրների մեծամասնությունում ընդունված սահամնները: Օրինակ. ՌԴ-ում հերոինի զգալի չափ համարվում է 0.5-2.5 գ., առաջարկվող որոշման մեջ այն հավասար է 0.005-0.01Գ: Նման պատկեր է նաև մորֆինի սահմանաչափերի հետ` ՌԴ-ում զգալի չափ է համարվում 0.5-2.5, իսկ առաջարկվող որոշման մեջ այն հավասար է 0.01-0.1 գ.: Շատ ավելի լիբերալեն է Եվրոպական երկրների կարգավորումները: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ թմրամոլությունը հիվանդություն է, և թմրամիջոցի օգտագործումն այդ հիվանդության, և՛ պատճառն է, և ՛ հետևանքը: Թմրամիջոցի գործածումը հանդիսանում է թմրամոլություն հիվանդության առանձնահատկություններից և ախտանշաններից մեկը: Համաձայն ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005թ թիվ N 67-Ն թմրամոլությունը հանդիսանում է հիվանդություն և դասվում է ‹‹Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ›› խմբին: Թմրամոլություն հիվանդության ախտանշաններից է թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին հակումն է, ափիոնատիպ նյութերին բնորոշ է ծանր զրկանքի համախտանիշ և խիստ արտահայտված հիվանդագին ‹‹անհաղթահարելի›› հակում թմրամիջոցի նկատմամբ:

Տեսնել ավելին