ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-192-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիաները տրվում են 5 տարի ժամկետով։
2024 թվականի հունիսի 14-ից գործարկվել է լիցենզիաների տրման էլեկտրոնային համակարգը։ Նշված համակարգով տրված էլեկտրոնային լիցենզիաները, որոնք տրվում են դրանց գեներացման և արտապատկերման միջոցով, ելնելով թվայնացման գործընթացի և կիրառվող համակարգի առանձնահատկություններից արտաքնապես տարբերվում են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման համապատասխան հավելվածներով սահմանված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից, ինչպես նաև պարունակում են արագ արձագանքման ծածկագիր և նշում՝ լիցենզիայի էլեկտրոնային տրված լինելու, դրա վավերականության ստուգման և ներբռման մասին։
Ներկայումս Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ առկա են կարգավորումներ, որոնք արդիական են միայն թղթային եղանակով տրվող լիցենզիաների համար (որոնք մասնակիորեն շրջանառության մեջ կարող են գտնվել մինչև 2029 թվականը), օրինակ՝ դրանց պատճենների տեսանելի վայրում փակցված լինելը, լիցենզավորման գործընթացով նախատեսված որոշ դեպքերում դրանց բնօրինակները Լիցենզավորող մարմնին ներկայացնելը և այլն։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ կատարել որոշակի փոփոխություններ որոնք կապված են ներկայումս հինգ տարի ժամկետով (նախկինում անժամկետ) տրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիաների հետ։
Լրացումների միջոցով սահմանել կարգավորումներ (թղթային եղանակով տրված լիցենզիաների մասով առկա կարգավորումներին զուգահեռ) էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների մասով, օրինակ, որ դրանց պատճեի փոխարեն տեսանելի վայրում կարող են փակցվել դրանցում առկա արագ արձագանքման ծածկագրերը, կամ որ բոլոր այն դեպքերում երբ թղթային եղանակով տրված լիցենզիան պետք է ներկայացվի Լիցենզավորող մարմին, նույն գործունեության իրականացման համար էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում այդ պահանջները առ ոչինչ են։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման շահագրգիռ կարգավորումները կհամապատասխանեցվեն լիցենզավորման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ ստեղծված իրականության հետ։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում, ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-192-Ն օրենքով «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված լրացման և լիցենզիաների Էլեկտրոնային եղանակով տրամադրմանն (լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով) անցնելու փաստով։
-
Քննարկվել է
09.06.2025 - 24.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1525
Տպել