Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության կիրառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության կայացմանն ու զարգացմանը, ապահովել որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիությունն աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում (ռիսկի նվազեցում, արձագանքում, հետաղետային վերակնգնում)՝ որոշումների կայացմանն ու գործողություններին աջակցելու համար:

Հայեցակարգի անհրաժեշտությունն ու արդիականությունը պայմանավորված են բոլոր մակարդակներում տիեզերահեն տեղեկատվությամբ և տեխնոլոգիաներով աղետների ռիսկի կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, պետությանը սպառնացող աղետների ռիսկի բացահայտման ու գնահատման, ոլորտային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառումն ապահովելու, դիմակայուն երկրի կառուցման և կայուն զարգացման անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    06.06.2025 - 27.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2187

Տպել

Առաջարկներ`

CIPR (Նորարարության Խթանման և Հետազոտության Կենտրոն)

12.06.2025

Հարգելի գործընկերներ, Մենք ողջունում ենք Ներքին Գործերի Նախարարությանը «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգ»-ի նախաձեռնության ստեղծումը, և կարևոր քայլ ենք համարում տիեզերահեն մոտեցումներով համակարգի ձևավորումը և կառավարումը։ Ներկայացնում ենք մեր մասնագիտական առաջարկները։ «Նորարարության խթանման հետազոտական կենտրոն (CIPR)»-ը, տեղական կազմակերպություն է, մասնագիտացած ավիատիեզերական սարքաշինությամբ, և տիեզերական համակարգերի նախագծմամբ, ինչպես նաև կրթական ծրագրերով պատրաստում ենք ոլորտի մասնագետներ։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել տիեզերական համակարգեր տեղական ուժերով, որոնք կլուծեն մեր մոլորակի առջև ծառացած կարևոր մարտահրավերներ: Մեր տեսլականն է՝ դառնալ առաջատար ավիատիեզերական ընկերություն Հայաստանում՝ նորարարական մոտեցումների հիման վրա։ Մեր առաջարկներն են՝ • Համագործակցային հարթակի ձևավորում, որտեղ պետական մարմինները և Մասնավոր հատվածը (ինչպիսին է CIPR-ը) կարող են համագործակցել։ • Պիլոտային նախագծի փորձարկում, որտեղ հնարավոր կլինի իրական փորձը վերածել Ձեր կողմից սահմանված նպատակին։ Մենք պատրաստ ենք համագործակցել՝ ինչպես մասնագիտական խորհրդատվությամբ, այնպես էլ կոնկրետ նախագծման առաջարկների շրջանակներում։ Սիրով կսպասենք Ձեր արձագանքին։ Հարգանքով՝ Մարի-Հրաչուհի Պողոսյան, Նորարարությունների խթանման և հետազոտությունների կենտրոն (CIPR) ՍՊԸ տնօրեն, Հեռ․ +374 93 300 277 Էլ․հասցե: mhboghosian@cipr.am

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: