Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի.

  1. 67-րդ հոդվածի 2-րդ մասում «կադաստրային արժեքի» բառերը փոխարինել «գնահատված շուկայական արժեքի» բառերով.
  2.  67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 2.1-ին մասով.

«2.1 Աճուրդային կարգով օտարման ենթակա հողերի գնահատման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»։

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. --------------------

Երևան

ՀՕ--------------------Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հանել «, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի» բառերը:

 Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան

 2025 թ. --------------------

Երևան

ՀՕ--------------------Ն

 

  • Քննարկվել է

    05.06.2025 - 20.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1363

Տպել

Առաջարկներ`

Արմեն Բաղդասարյան

09.06.2025

Գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի դրույքաչափը առաջարկում եմ չկիրառել յուրաքանչյուր համայնքի ամենացածր գոտիականության հողամասերի նկատմամբ, քանի որ երբեմն համայնքի բնակելի թաղամասերի ընդլայնման նպատակով աճուրդով օտարման են ներկայացվում նոր հողաբաժանում կատարված թաղամասերում առկա հողերը, որոնք ակնկալվող պահանջարկը չեն ունենա, եթե դրանց վաճառքի համար սահմանվեն շուկայական գներ: Համայնքային կյանքն աշխուժացնելու և նոր հողեր շրջանառության մեջ դնելու նպատակով առավել նպատակահարմար է դրանք օտարել կադաստրային արժեքից ոչ պակաս գներով: Ի վերջո, նշված հողերը նախատեսված են հենց ժողովրդի կենսագործունեության համար նոր պայմանների, ոչ թե համայնքային բյուջեի եկամուտների ավելացման համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: