ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասի 25-րդ կետի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրում է թույլտվություններ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին։
Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ Կառավարությունը հաստատում է վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը։
Հաշվի առնելով Օրենքի պահանջները, որով Կոմիտեի կողմից նախատեսվում է տրամադրել թույլտվություններ՝ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին, իսկ վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության տրամադրումը Օրենքի լիազորող նորմի նախագծի համատեքստից և կարգավորումից դուրս է, այլ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի թիվ 963-Ն որոշման հիման վրա օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգով և դրան ներկայացվող պահանջներով, նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 834-Ն որոշման հավելվածով վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ (այսուհետ՝ Նախագիծ)՝ Օրենքով Կոմիտեի լիազորություններին և իրավական ակտն ընդունելու լիազորող նորմին համապատասխան։
Այդ համատեքստում նախատեսվել է փոփոխություն վտանգավոր բեռների փոխադրման պայմաններում և պահանջներում, ինչպես նաև համապատասխան թույլտվությունների տրամադրման ընթացակարգերում՝ դրանք համապատասխանեցնելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով (այսուհետ՝ N 18 հավելված) սահմանված չափորոշիչներին։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգավոր բեռների սպասարկման և օդով դրանց փոխադրման աշխատանքները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 834-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Սակայն վերջին շրջանում N 18 հավելվածում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կատարվել են ծավալուն լրացումներ և փոփոխություններ՝ կապված վտանագավոր բեռների փոխադրման ընթացքում օդանավ շահագործողների, վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպությունների և վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների իրավունքների, ուսուցման, վերապատրաստման, վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման ընթացակարգերի կանոնակրգման և փոխադրման ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում գործողությունների իրականացման հետ։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով Որոշման կիրառության ընթացքում ի հայտ են եկել տարբեր խոչընդոտները, որոնք մեծ հաշվով կապված են վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման հետ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվել են համապատասխան փոփոխությունները, որոնք ավելի պարզեցնում են վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու ընթացակարգերը և համապատասխանեցվել են միջազգային կարգերին։
3. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի փոփոխությունը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանագավոր բեռների փոխադրման աշխատանքների արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ համապատասխանեցնելով N 18 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 68-րդ կետի կատարման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում։
- Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
02.06.2025 - 18.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1202
Տպել