Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                        _______________  2025 թ.  № ______ - Լ

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմ­բերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփո­խու­թյուն­ները`

       1) 2-րդ կետում «2025 թվականի ապրիլ և մայիս ամիսները» բառերը փոխարինել «2025  թվականի հունիս և հուլիս ամիսները» բառերով.

       2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ՝ 2025 թվականի հունիսի» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հուլիս ամիսը ներառյալ՝ 2025 թվականի օգոստոսի» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նա­խարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    02.06.2025 - 17.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1242

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: