Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------ --------------------------- 2025 թ. № ---------  -Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ

ԱՄԱՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

                Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից մինչև 2029 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն հավելված N 1-ի:
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից մինչև 2027 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված N 2-ի:
  3.   Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի  ամառային զորակոչից  սկսած  մինչև  26 տարին լրանալը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն հավելված N 3-ի:

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    30.05.2025 - 15.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1518

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Գրիգորյան

13.06.2025

Տարկետումը ընտրություն չէ ծառայությունից խուսափելու,այլ մի նոր ձև է ենթադրում ՝ուժի,պատվախնդրության և կարգապահության օրինակով:Չէ որ մրցահարթակում աշխատանքով և քրտինքով են փողփողում եռագույնը:Օրենքը կիրառվում է միջազգային և ազգային նվաճումների հասած մարզիկների նկատմամբ,վերջիններիս անհրաժեշտ է իրենց մարզական վարպետության շարունակականություն:Կարծում եմ՝ այս քննարկումը կզարգացնի դպրոցների արժեքային համակարգի և քննադատական մտածողության ձևավորման ճիշտ ընկալմանը :ՈՒժեղ պետությունն սկսվում է ուժեղ մարզիկներից:Կարելի է դպրոցներում հստակ դասղեկի ժամ ունենալ՝,,Հերոսները մեր կողքին,, այցերով:Անհրա––ժեշտ է կազմակերպել հանդիպումներ,որպեսզի կիսվեն իրենց մոտիվացիոն սկզբունքներով,հաջողությունների և փորձությունների մասին: Ողջ օրը դպրոցում մարզական փառատոն կանցկացվի ՝յուրաքանրյուր դասարան տարբեր սպորտսմենների հետ: Դպրոցին այսօր անհրաժեշտ է սպորտի միջոցով փոխանցվող արժեքներ :

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: