ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ _________________ 2025 թվականի N -Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետով Արմեն Արթուրի Ավետիսյանի, 12-րդ ենթակետով Դավիթ Վարթանի Մարդիրոսսյանի, 16-րդ ենթակետով Նարեկ Կարենի Գրիգորյանի, 17-րդ ենթակետով Զորայր Զարմայրի Բեկնազարյանի, 3-րդ կետի 2-րդ ենթակետով Վարդգես Դավիթի Խոջասարյանի, 3-րդ ենթակետով Սարգիս Անդրեյի Գրիգորյանի, 4-րդ ենթակետով Միքայել Վահեի Ղազարյանի, 7-րդ ենթակետով Միքայել Վահանի Ավետիսյանի, 8-րդ ենթակետով Պերճ Էմինի Խաչատրյանի, 10-րդ ենթակետով Դավիթ Հովսեփի Միրոյանի, 12-րդ ենթակետով Ժորես Վաչագանի Միտոյանի, 13-րդ ենթակետով Հրանտ Գուրգենի Հակոբյանի, 14-րդ ենթակետով Հայկ Դավիթի Գևորգյանի, 16-րդ ենթակետով Աշոտ Գևորգի Գիզիրյանի, 18-րդ ենթակետով Էդուարդ Դավիթի Երեմյանի, 19-րդ ենթակետով Գոռ Գևորգի Հասրաթյանի, 21-րդ ենթակետով Գրիգոր Գագիկի Աղաջանյանի, 25-րդ ենթակտով Միքայել Դավիթի Սարգսյանի, 26-րդ ենթակետով Ռոբերտ Գագիկի Սահակյանի, 27-րդ ենթակետով Պարույր Միհրանի Հակոբյանի, 28-րդ ենթակետով Սոս Գևորգի Ղահրամանյանի, 32-րդ ենթակետով Ալեքս Մարտինի Ալեքսանյանի, 34-րդ ենթակետով Սերգեյ Ռուսլանի Գրիգորյանի, 36-րդ ենթակետով Հովհաննես Արթուրի Մուսայելյանի, 45-րդ ենթակետով Հայկ Արսենի Աբրահամյանի, 46-րդ ենթակետով Դավիթ Կարենի Թամազյանի, 47-րդ ենթակետով Լևոն Սերգեյի Բարխուդարյանի, 49-րդ ենթակետով Հայկ Հովհաննեսի Ստամբոլցյանի, 51-րդ ենթակետով Գարիկ Երվանդի Հովհաննիսյանի, 52-րդ ենթակետով Միքայել Տիգրանի Գալստյան, 55-րդ ենթակետով Դավիթ Գևորգի Գևորգյանի, 56-րդ ենթակետով Տիգրան Վահագնի Մխիթարյանի, 57-րդ ենթակետով Ռոբերտ Ռաֆայելի Աթաբեկյանի, 58-րդ ենթակետով Մարտին Սուրենի Խաչատրյանի, 63-րդ ենթակետով Գևորգ Շավարշի Գևորգյանի, 68-րդ ենթակետով Նարեկ Վարդանի Գրիգորյանի, 69-րդ ենթակետով Վահե Արթուրի Մկրտչյանի, 71-րդ ենթակետով Արամ Արմենի Հովհաննիսյանի, 73-րդ ենթակետով Փայլակ Դերենիկի Ուռուսյանի, 77-րդ ենթակետով Ռազմիկ Վիլհելմի Հովհաննիսյանի, 83-րդ ենթակետով Սամվել Ալիկի Առաքելյանի, 84-րդ ենթակետով Վահագն Արմանի Ալոյանի, 85-րդ ենթակետով Ռոբերտ Տիգրանի Գրիգորյանի, 87-րդ ենթակետով Սամվել Գուրգենի Մարտիրոսյան, 92-րդ ենթակետով Ալեքսանդր Միքայելի Վարդանյանի, 93-րդ ենթակետով Լևոն Մկրտիչի Մալխասյանի, 96-րդ ենթակետով Գոռ Գևորգի Մանուկյանի, 99-րդ ենթակետով Տիգրան Արթուրի Ալեքսանյանի, 100-րդ ենթակետով Արմեն Խաչիկի Թևանյանի, 101-րդ ենթակետով Տիգրան Դավիթի Աբրահամյանի, 104-րդ ենթակետով Հայկ Էդուարդի Ստամբոլյանի, 105-րդ ենթակետով Արմեն Վահեի Հարությունյանի, 107-րդ ենթակետով Տիգրան Միքայելի Գյուրջյանի, 109-րդ ենթակետի Արման Խաչատուրի Ջանազյանի, 111-րդ ենթակետով Հայկ Աշոտի Քարտաշյանի, 112-րդ ենթակետով Վլադ Կարապետի Գուլոյանի, 113-րդ ենթակետով Արեն Ղևոնդի Աբրահամյանի, 114-րդ ենթակետով Մանվել Հովհաննեսի Հովհաննիսյանի, 115-րդ ենթակետով Գոռ Վահագնի Խաչատրյանի, 116-րդ ենթակետով Սամվել Արմանի Չոբանյանի, 124-րդ ենթակետով Դավիթ Արայի Մկրտչյանի, 134-րդ ենթակետով Մհեր Վաչեի Քալաշյանի, 5-րդ կետի 7-րդ ենթակետով Աշոտ Կարենի Սիմոնյանի և 8-րդ ենթակետով Դավիթ Տիգրանի Բաղդասարյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
- Սահմանել, որ սույն որոշման N N 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունը ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան