Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի հիման վրա։

Նախագծին զուգահեռ շրջանառվում է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 550-Ա որոշմամբ հավանություն է տրվել։

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ լիազորող նորմ կսահմանվի Նախագծի ընդունման համար։

Ներկայում գոյություն չունի լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ռեեստր (այսուհետ՝ Ռեեստր), որը կպարունակի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված և համապարփակ տեղեկատվություն՝ հասանելի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին), Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց:

Ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող Կազմակերպությունների տեղակայման, գործունեության տեսակների, լիցենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար,

2) Արտակարգ իրավիճակներում Կազմակերպությունների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար,

3) Բարելավելու Կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել Ռեեստր վարող մարմին, Ռեեստրի ձևավորման և վարման կարգը, Ռեեստրում ներառվող տեղեկատվությունը և այդ տեղեկատվության ներկայացման կարգը։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 15-ի N 1450-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված, էլեկտրոնային տեղեկատվական համակարգ։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1237-Լ որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետից. կապը ռազմավարական փաստաթղթի հետ ուղղակի է:

Նախագծի ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացմանը։

  • Քննարկվել է

    30.05.2025 - 14.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1697

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: