Հիշել նախագիծը

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշումը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 12.04.2018 10:12:37 Մեր երկրում գրեթե յուրաքանչյուր տարի արձանագրվում են ցրտահարության դեպքեր, որոնք շոշափելի տնտեսական վնաս են հասցնում հատկապես երկրագործության ոլորտում ներգրավված տնտեսվարողներին: Ներկայումս կիրառվում են ջրի ցողարկման համակարգերի ներդրման շնորհիվ մեղմելու և որոշ դեպքերում զրոյացնելու ցրատահարության ռիսկերը: Քանի որ ծրագրի նպատակ է հետապնդում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը և առաջարկում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ուստի առաջարկում եմ ջրի ցողարկաման համակարգեր ներդնողներին ևս դիտարկել որպես ծրագրի շահառու: Ծրագրի 16-րդ կետի 8-րդ ենթակետում նշվում է, որ անձրևացման համակարգը կարելի է կիրառել մշակաբույսերի վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունների դեմ պայքարի նպատակով։ Յուրաքանչյուր առանձին հողակտորի համար կազմվելու է ոռոգման արդիական համակարգի ներդրման սխեմա, և շահառուի ցանկության դեպքում, 1 հա-ի համար նախատեսված գումարի սահմաններում կապալառուն կարող է սխեմայում (ինչպես անձրևացման, այնպես էլ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման) հաշվի առնել/ներառել նաև ցողարկման համակարգ կամ նախատեսել այնպիսի համակարգ, որը կիրառելի լինի ինչպես ոռոգման, այնպես էլ ցրտահարության դեմ պայքարի նպատակով։ Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։