Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետում «հավաստագիր» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերը,

բ. 2-րդ կետում «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, հարկային մարմնի Ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,

գ. լրացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) հարկային ծառայողներ են և սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք»,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող անձանցից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»,

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

 «5. Հարկային մարմնում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ`

ա. հարկային մարմնի վարչության պետ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ`

ա. հարկային մարմնի վարչության պետի տեղակալ.

բ. հարկային մարմնի բաժնի պետ.

գ. հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.

դ. հարկային մարմնի գլխավոր մասնագետ.

ե. հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ.

զ. հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ`

ա. հարկային մարմնի առաջատար մասնագետ.

բ. հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ.

գ. հարկային մարմնի ավագ օպերլիազոր

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ`

ա. հարկային մարմնի առաջին կարգի մասնագետ.

բ. հարկային մարմնի հարկային տեսուչ.

գ. հարկային մարմնի օպերլիազոր:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «պաշտոնը» բառից հետո լրացնել «, ինչի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերը:

Հոդված 4 Օրենքի 17․1-ին հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Հարկային ծառայողի պատրաստման նպատակով հարկային մարմնի ուսումնական կենտրոնը հարկային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի (ըստ անհրաժեշտության նաև ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։ Սույն մասի իմաստով   ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:»,

2) 2-րդ մաս շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«2. Ընդունելության  կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության հարցաթերթիկի  ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպման և անցկացմանը հարկային մարմնի և հարկային մարմնի  ենթակայությանը հանձնված կազմակերպության օժանդակության հետ կապված հարաբերությունները։»,

3) 3-րդ մասում «որևէ մեկը» բառերից հետո լրացնել «կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է սույն հոդվածի 10-րդ, 12.2-րդ մասերով կամ սույն օրենքի 17․3-րդ հոդվածի 7․1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական» բառերը,

4) 4-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) 10-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական։»

7) 11-րդ մասում «դրա ընթացքում քննությունների և ավարտական» բառերը փոխարինել «ամփոփիչ» բառով, իսկ «այդ թվում՝» բառերից հետո «ավարտական» բառը հանել,

8) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«12. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով և որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։»,

9) լրացնել 12.1-ին և 12.2-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«12․1. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային ծառայողները  հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր։

12․2. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված` հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց։ Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով  պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է։»։

Հոդված 5 Օրենքի 17․2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 «1․ Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ հարկային ծառայողների) ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 17․1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 17․1-ին հոդվածի 12.2-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար։»:

Հոդված 6 Օրենքի 17.3-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի։»,

2) 2-րդ մասի`

ա. 1-ին կետում «ծառայողների» բառից հետո լրացնել «` համապատասխան պաշտոնների» բառերը,

բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2) պաշտոնին համապատասխան պատրաստման գործող հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները.»,

գ. լրացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները»,

3) լրացնել 2.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ։»,

4) լրացնել 7.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«7․1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված հարկային ծառայողը ներկայացնում է սույն  օրենքի 17․1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17․1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Հարցազրույցի արդյունքներով  ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատական։ Դրական գնահատական ստանալու դեպքում հարկային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։»,

5) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

 «10․ Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է հարկային մարմնի ղեկավարը:»։

Հոդված 7. Օրենքի 19.1-ին հոդվածի`

1) 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերը,

2) 2-րդ մասից «երեք» բառը հանել,

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 4-6-րդ մասերում «և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառերով,

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) լրացնել նոր՝ 7․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ

«7.1. Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ։ Սույն մասով նախատեսված հարկային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։ Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով հարկային մարմնի ղեկավարի  սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի  գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի  սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային  ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:

Հոդված 8 Օրենքի 25․1-ին հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9 Օրենքի 26-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում լրացնել 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«2.1) սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը.

2.2) պատրաստման գործող հավաստագիր չունենալը.

2.3) հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի  գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի  սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»,

  • 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի, մինչև երեք տարեկան երեխա խնամող հարկային ծառայողները և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները:»։

Հոդված 10. Օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին կետից հանել «մասնագիտական» և «(այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.»:

Հոդված 11

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 2.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 2 օրացուցային տարի հետո։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված պատրաստման և վերապատրաստման հավաստագրերը Օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ։

  1. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում «կոմիտեի նախագահը» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի ղեկավար)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) վերնագրում «պաշտոնները» բառը փոխարինել «պաշտոնների դասակարգումը և անվանացանկը» բառերով,

2) լրացնել 7-րդ մաս` հետևյալ խմբագրությամբ.

«7. Մաքսային մարմնում սահմանվում են մաքսային ծառայության հետևյալ պաշտոնները.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ`

ա. մաքսային մարմնի վարչության պետ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ`

ա. մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ.

բ. մաքսային մարմնի բաժնի պետ.

գ. մաքսային մարմնի բաժանմունքի պետ

դ. մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ.

ե. մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ`

ա. մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ`

ա. մաքսային մարմնի մաքսային տեսուչ:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետում «հավաստագիր» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերը,

բ. 2-րդ կետում «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,

գ. լրացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) մաքսային ծառայողներ են և սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք»,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող անձանցից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»,

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4․Օրենքի 8․1-ին հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի (ըստ անհրաժեշտության նաև ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։ Սույն մասի իմաստով   ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:»,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«2. Ընդունելության կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպման և անցկացման մաքսային մարմնի և մաքսային մարմնի  ենթակայությանը հանձնված կազմակերպության օժանդակության հետ կապված հարաբերությունները։»,

3) 3-րդ մասում «որևէ մեկը» բառերից հետո լրացնել «կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է սույն հոդվածի 10-րդ, 12.2-րդ մասերով կամ սույն օրենքի 8․3-րդ հոդվածի 7․1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական» բառերը,

4) 4-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) 10-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը մաքսային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական։»

7) 11-րդ մասում «դրա ընթացքում քննությունների և ավարտական» բառերը փոխարինել «ամփոփիչ» բառով, իսկ «այդ թվում՝» բառերից հետո «ավարտական» բառը հանել,

8) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«12. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով և որի ձևը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։»,

9) լրացնել 12.1-ին և 12.2-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«12․1. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած մաքսային ծառայողները  մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր։

12․2. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված` մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում մաքսային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց։ Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով  պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է։»։

Հոդված 5Օրենքի 8․2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ մաքսային ծառայողների) ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 8․1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 8․1-ին հոդվածի 12․2-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար։»:

Հոդված 6․ Օրենքի 8.3-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի։»,

2) 2-րդ մասի`

ա. 1-ին կետում «ծառայողների» բառից հետո լրացնել «` համապատասխան պաշտոնների» բառերը,

բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2) պաշտոնին համապատասխան պատրաստման գործող հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները.»,

գ. լրացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները»,

3) լրացնել 2.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ։»,

4) լրացնել 7.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«7․1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց  հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում մաքսային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված մաքսային ծառայողը ներկայացնում է սույն  օրենքի 8․1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8․1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Հարցազրույցի արդյունքներով  ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատան։ Դրական գնահատական ստանալու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։»,

5) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

 «10․ Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է մաքսային մարմնի ղեկավարը:»։

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերը,

2) 2-րդ մասից «3» թիվը հանել,

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 4-6-րդ մասերում «և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառերով,

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) լրացնել 7․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված մաքսային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ։ Սույն մասով նախատեսված մաքսային ծառայողի կատարողականի գնահատականը մաքսային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև մաքսային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա մաքսային ծառայողին տրվում է գնահատական: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։ Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով մաքսային մարմնի ղեկավարի  սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի  գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ մաքսային մարմնի ղեկավարի  սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է մաքսային  ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:

Հոդված 8. Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին կետից հանել «մասնագիտական» և «(այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.»:

Հոդված 9. Օրենքի 22․1-ին հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ կետում «8․2-րդ» բառը փոխարինել «8․3-րդ» բառով,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10 Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «առաջարկված թեկնածուներից» բառերը փոխարինել «` հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից» բառերով:

Հոդված 12 Օրենքի 48-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում`

ա. լրացնել 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«4․2) սույն օրենքի 8․3-րդ հոդվածի 7․1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը․

4.3) պատրաստման գործող հավաստագիր չունենալը.

4.4) մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի  գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ մաքսային մարմնի ղեկավարի  սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»,

բ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«7) Կառավարության հաստատած` մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ տառապելը.»,

գ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 2-րդ պարբերության 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․.

«8) մաքսային մարմնի  վարչության պետի կամ տեղակալի, բաժնի պետի կամ տեղակալի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսային մարմնի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի»,

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 9-րդ մասում «4-րդ» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառը:

Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոն» բառից հետո լրացնել «, ինչի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերը:

Հոդված 14.  Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետում «և 4.1-ին կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով,

2) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կոմիտեի ղեկավարի կողմից» բառերը:

Հոդված 15

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 4․3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 2 օրացուցային տարի հետո։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված պատրաստման և վերապատրաստման հավաստագրերը օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 9-րդ հավելվածի «Հարկային և մաքսային ծառայություն» աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.«

Հարկային և մաքսային ծառայություն

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

1

2

3

4

5

6

7

հարկային
մարմնի
1-ին կարգի մասնա-
գետ

հարկային մարմնի
հարկային տեսուչ,
հարկային մարմնի օպեր-լիազոր,  
 մաքսային մարմնի մաքսային տեսուչ

հարկային մարմնի առաջատար մասնագետ,
հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,
հարկային մարմնի ավագ օպերլիազոր,մաքսային մարմնի ավագ
մաքսային տեսուչ

հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ, հարկային մարմնի
գլխավոր մասնագետ, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,
հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր, մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ,
մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ, մաքսային մարմնի բաժանմուն-քի պետ

հարկային
մարմնի բաժնի պետ,
մաքսային մարմնի բաժնի
պետ

 հարկային մարմնի
վարչության
պետի տեղակալ, մաքսային մարմնի վարչության
պետի
տեղա
կալ

հարկային մարմնի
վարչության պետ, մաքսային մարմնի վարչության պետ,

11

Աճ չկա

1.95

2.66

3.64

4.40

5.34

6.49

7.91

10

Երեք տարին մեկ

1.90

2.58

3.53

4.27

5.17

6.29

7.65

9

1.84

2.50

3.42

4.13

5.01

6.09

7.41

8

1.79

2.42

3.31

4.01

4.85

5.89

7.17

7

Երկու տարին մեկ

1.73

2.35

3.21

3.88

4.70

5.71

6.94

6

1.68

2.28

3.11

3.76

4.55

5.52

6.72

5

1.63

2.21

3.02

3.64

4.41

5.35

6.50

4

Յուրա-քանչյուր
տարի

1.59

2.15

2.92

3.53

4.27

5.18

6.29

3

1.54

2.08

2.83

3.42

4.14

5.01

6.09

2

1.49

2.02

2.75

3.31

4.01

4.86

5.89

1

1.45

1.96

2.66

3.21

3.88

4.70

5.71

 »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    30.05.2025 - 14.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1313

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: