Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).  Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածում, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.          2010 թվականին ընդունված Օրենքի 25-րդ հոդվածով սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում ամենայն հավանականությամբ որպես հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա են այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա են գրանցման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են (ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման 1-ին Հավելվածի ցանկ): Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթական են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն: Վերոգրյալը նկատի ունենալով, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքում:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.  Նախագծով առաջարկվում է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց:
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
  5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Քննարկվել է

    27.05.2025 - 11.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1722

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: