ՀՀ պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ պետական բյուջեի վերաբաշխումները և Կառավարության պահուստային ֆոնդից (այսուհետ՝ պահուստային ֆոնդ) հատկացումները միասնական մոտեցմամբ սույն իրավական ակտով կանոնակարգելու անհրաժեշտությունից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը, դրա շրջանակում դասակարգել վերաբաշխման տեսակները, սահմանել վերաբաշխման արդյունքում նվազեցվող և ավելացվող միջոցառումների մասով տրամադրվող տեղեկատվության շրջանակները, ժամկետները, նշել գործընթացի իրականացման սահմանափակումները և այլն:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների, ինչպես նաև Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները, մեկ իրավական ակտի շրջանակում ներկայացնել գործընթացներին վերաբերող հիմնական իրավական կարգավորումները:
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական բյուջեի վերաբաշխման և պահուստային ֆոնդից հատկացման գործընթացում բյուջետային գլխավոր կարգադրիչների, Ֆինանսների նախարարության իրավասությունները, Կառավարության պահուստային ֆոնդում բյուջետային միջոցառման տեսակները և այդ միջոցառումներից հատկացման դեպքերը և շրջանակները:
Բյուջետային գլխավոր կարգադրիչները կներկայացնեն ավելի համակարգված տեղեկատվություն վերաբաշխման և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացման անհրաժեշտության, առաջացած ազատ դրամական միջոցների և նոր ֆինանսական կարիքների մասով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի ՀՀ ֆինանսների նախարարության համակարգման «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի 6.4 կետից՝ ՀՀ կառավարությունը ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական և օպտիմալ կառուցակարգեր:
-
Քննարկվել է
26.05.2025 - 17.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1347
Տպել