ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«___» _______ 2025 թ․ N __-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի՝ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» N 02-Ն որոշման Հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
1) «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» բառերը որոշման ամբողջ տեքստում փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները» բառերով։
3) Հավելվածի 11-րդ կետի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
4) Հավելվածի 22-րդ կետի «Մրցույթին համատեղ գործունեության կարգով մասնակցության դեպքում մրցութային առաջարկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր կողմերի որակավորումները միասին։» նախադասությունը ուժը կորցրած ճանաչել։
5) Հավելվածի 40-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։
6) Հավելվածի 50-րդ կետի առաջին նախադասության՝ «բացման» բառից հետո հանել «և գնահատման» բառերը, ինչպես նաև «նիստերում» բառը փոխարինել «նիստում» բառով։
7) Հավելվածի Գլուխ 7-ի վերնագրից հանել «, գնահատման» կետադրական նշանը և բառը։
8) Հավելվածի 50-րդ կետի երկրորդ նախադասության «կայացնում էի» բառերը փոխարինել «կայացնում է» բառերով, ինչպես նաև «հետաձգվում» բառից հետո լրացնել «է» բառը։
9) Հավելվածի 51-րդ կետի երկրորդ նախադասության «վերադարձման» բառը փոխարինել «վերադարձի» բառով։
10) Հավելվածի 54-րդ, 56-60-րդ, 63-րդ, 66-րդ կետերn ուժը կորցրած ճանաչել։
11) Հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Մրցութային հանձնաժողովի կողմից որպես մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններ ընտրվում են այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված տեղեկությունները համապատասխանում են սույն Կարգի 3-րդ Գլխով սահմանված պահանջներին։»:
12) Հավելվածի 65-րդ կետի «մասնակիցը» բառից հետո հանել «գնահատման փուլից հետո» բառերը:
13) Հավելվածի 68-րդ կետի «աուդիտորական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, կուսակցությունների» կետադրական նշանը և բառը։
14) Հավելվածի 74-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74․1-ին կետ․
«74.1․ Եթե վիճակահանության արդյունքում որևէ աուդիտորական կազմակերպություն վերջնական հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթների կեսից ավելիի դեպքում, ապա տվյալ կազմակերպության անվանումը հանվում է հետագա վիճակահանությունների մասնակիցների ցանկից։»:
15) 75-րդ կետում «72-74-րդ» բառերը փոխարինել «72-74.1» բառերով:
16) Հավելվածի 83-րդ կետի «պայմանագրի կնքման ամսաթվի, պայմանագրի գնի և մրցութային առաջարկների գնահատման արդյունքում ստացված միավորների մասին» բառերը փոխարինել «պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրի գնի մասին» բառերով։
17) Հավելվածի 91-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
18) Հավելվածի 99-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
19) Հավելվածի Ձև 1-ի
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Մրցույթի իրականացման կարգը և պայմանները սահմանվում են «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, և նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածով։»,
բ) Հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
20) Հավելվածի Ձև 3-ը և Ձև 4-ը ուժը կորցրած ճանաչել։
21) Հավելվածի Ձև 5-ի 7․6-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«7․6 Ընդ որում, սույն ենթակետով սահմանված դեպքում պայմանագրում կատարվող փոփոխությունների և լրացումների առնչությամբ կիրառելի են սույն պայմանագրի 7․4-րդ կետի դրույթները։»:
22) Հավելվածի՝ «Արձանագրություն պայմանագրի արդյունքների հանձնման-ընդունման» ձևանմուշից հանել «Պայմանագրի համարը՝ —————» բառերը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Մ․ ԳԱԼՍՏՅԱՆ
-
Քննարկվել է
23.05.2025 - 07.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Գերատեսչություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1600
Տպել