Հիշել նախագիծը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ



                                                                     ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության թիվ 1572-Ա որոշմամբ:   Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» (այսուհետ` ՀՄ) ենթաբաղադրիչը:

ՀՀ կառավարությունը, գնահատելով ՀՄ բաղադրիչի արդյունքները, ձեռքբերումները և առաջընթացը, եկել է վերջնական եզրակացության, որ «Հայկական միրգ» բաց բաժնետրիական ընկերությունը չի կարող կայուն լինել այն ձևով, որով նախագծված է և իրականացվում է, ինչպես նաև հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում: Անհրաժեշտ է պահպահել ՀՄ-ի ձեռքբերումները և նվազեցնել կորուստները:

Բաղադրիչի վերակառուցման պլանը քննարկվել էր ԳԶՄՀ-ի վերջին առաքելության ժամանակ: Առաջարկվել է «Հայկական միրգ» ԲԲ ընկերության լուծարում:

 

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

 

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի, սալորենի, նեկտարին) պտղատեսակների և ընկուզենու արտադրության արդյունավետ կազմակերպման և արժեշղթայի բարելավման ճանապարհով հասնել անապահով մանրածավալ հողատերերի եկամուտների ավելացմանը: Դրան հասնելու համար նախատեսվում է հանրապետության Տավուշի, Վայոց Ձոիր և Արագածոտնի մարզերում 306 հեկտարի վրա հիմնել  ինտենսիվ տիպի, ցածրաճ պտղատու այգիներ, ապահովելով առաջավոր ագրոտեխնիկայի կիրառումը և ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են` կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ժամանակակից բարձր արդյունավետ և տարբեր հասունացման ժամկետներ ունեցող սորտեր:

Ընկերությունը ունի բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: «Հայկական միրգ»-ի Լիազոր մարմին է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ընկերության գործունեությունը կառավարվում է Գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված Տնօրենների Խորհրդի կողմից: 

Ներկա պահի դրությամբ, բաղադրիչի շրջանակներում 87.32 հա պտղատու այգիներ են հիմնվել Հայաստանի 3 մարզերում: «Հայկական միրգ» ԲԲ ընկերությունը հիմնել է նաև  տնկարան 15հա հողատարածքի վրա Արմավիրի մարզում (ք. Էջմիածին): Քանի որ ծրագիրը ներառում է 2 տարբեր գործունեություն՝ պտղատու այգիների հիմնման ու խնամքի աշխատանքներ և ժամանակակից տնկարանի զարգացում, ՀՀ կառավարությունն առաջարկում է առանձնացնել այս գործողությունները և սկսել սեփականաշնորհման գործընթացը, որը նախատեսվել էր ծրագրի ընդհանուր գաղափարի շրջանակներում: Նկատի ունենալով ծրագրի իրականացման արդյունքները պայմանավորվածություն է ձեռքբերվել ընկերությունը լուծարել:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության էական փոփոխություն չի նախատեսվում:

 

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել ծրագրի շրջանակներում ՀՄ-ի ձեռքբերումների պահպանումը և նվազեցնել ֆինանսական միջոցների կորուստները:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

 

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի շրջանակներում ՀՄ-ի ձեռքբերումների պահպանումը և ֆինանսական միջոցների կորուստների նվազեցում:

 

7.

Այլ տեղեկություններ

 

Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:

 

 

                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

 

 

 

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում էական ավելացումներ չեն նախատեսվում:

         

 

  • Քննարկվել է

    10.04.2018 - 26.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8211

Տպել