«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը.»
2)1-ին և 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:
-
Քննարկվել է
21.05.2025 - 06.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Քրեական օրենսդրություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1855
Տպել