Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵ

 

  1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը (այսուհետ՝ Մեթոդաբանություն) բարելավելու անհրաժեշտությամբ:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ պլանային ստուգումները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության հիման վրա ընտրված և Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված տնտեսավարող սուբյեկտների մոտ: Մեթոդաբանությունը հաստատվել է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ, որի հիման վրա 2019 թվականից ի վեր գնահատվել են ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանները, որոնց արդյունքում էլ կազմվել են ստուգումների տարեկան ծրագրերը:

Վերոհիշյալ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Մեթոդաբանության մեջ իրականացնել մի շարք լավարկող բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է՝

  • Ըստ առանձին տնտեսական գործունեության ուղղությունների սահմանել ոլորտային ռիսկի նոր միավորներ՝ հաշվի առնելով այդ ոլորտներում գործող ընկերությունների կողմից հավանական վնասի ազդեցության մակարդակը: Ոլորտային ռիսկը դասակարգելիս հիմք են ընդունվել Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, տարիների ընթացքում դրանց փոփոխման միտումը, ինչպես նաև պետական վերահսկողական առաջնահերթությունները:
  • Առանձին տնտեսավարող սուբյեկտի մոտ նախկինում ստուգում իրականացրած չլինելու պարագայում՝ սահմանել այդ ստուգաթերթով գնահատվող ռիսկայնության միավորի նոր մեթոդ՝ բացառելով ռիսկայնության բարձր խմբում մեծամասամբ արդեն իսկ ստուգված տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացումը:
  • Սահմանել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկի գնահատման լրացուցիչ մեթոդներ՝ հաշվի առնելով այն դեպքերը, երբ ռիսկի գնահատման գործոններից ոչ բոլորն են վերաբերելի տվյալ գործունեության ոլորտին, դրանք բացակայում են, կամ այն, որ առանձին տնտեսավարողը նույն գործոնի շրջանակում կարող է համապատասխանել մեկից ավելի չափանիշի:
  • Սահմանել տվյալների բազայից տնտեսավարողներին ընդգրկելու սկզբունքները և դրանից նրանց հանելու դեպքերը:
  • 3.Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է փոփոխություններ իրականացնել Մեթոդաբանությունում և սահմանել այն բարելավող մի շարք կարգավորումներ:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կապահովի Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտների իդենտիֆիկացում և պլանային ստուգումների իրականացման բնականոն ընթացքը:

6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

8.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։        

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.05.2025 - 06.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1557

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: