Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N ՆՀ-397-Ա և 2025 թվականի մարտի 5-ի N ՆՀ- 58-Ա հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

  1. Սամվել Ավագի Դավթյանին (ծնված` 1999 թվականի ապրիլի 9-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
  2.  Էդուարդ Կարապետի Մալաքյանին (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 16-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
  3. Սեյրան Գրիգորի Սաղաթելյանին (ծնված` 1999 թվականի հոկտեմբերի 5-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
  4. Արսեն Էդուարդի Ասատրյանին (ծնված` 2006 թվականի մարտի 6-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  5. Արտյոմ Հարությունի Պուտուլյանին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 28-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

         Վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում, մասնակցելու  են  տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

         Թենիսի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի Հանրապետություն է հրավիրվել և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2024 թվականի նոյեմբերի 27-ի N ՆՀ-373-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  Դանիիլ Վաղարշակի Սարկսյանին (ծնված` 2006 թվականի հունիսի 20-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):  Դանիիլ Վաղարշակի Սարկսյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է միջազգային մրցումներում և օլիմպիական խաղերում:

                Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:

                Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:   «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ»/: Որոշման ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու թենիսի և տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար:    

                    «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    21.05.2025 - 05.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1188

Տպել

Առաջարկներ`

Նարինե Պետրոսյան

21.05.2025

Կարծում եմ ճիշտ նախագիծ է, որոհետև մարզիկները ներկայացնում եմ պետություն և իրենք նույնպես Հայրենիքի հանդեպ պարտքն են կատարում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: