«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում ինքնազբաղված անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը և ինքնազբաղված անձանց հասկացությունը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ինքնազբաղված անձինք յուրաքանչյուր տարվա համար տարեկան անձնավորված հաշվարկները հարկային մարմին են ներկայացնում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը։
ՀՀ հարկային օրենսգրքին (25.04.2025թ. ՀՕ-76-Ն օրենքի խմբագրությամբ, ուժի մեջ է մտել 29.04.2025թ.) համապատասխան՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին են ներկայացնում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքին (25.04.2025թ. ՀՕ-76-Ն) համապատասխան՝ ֆիզիկական անձինք 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին են ներկայացնում, համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրած է ճանաչվել) N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերը։
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկիև սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորվածհաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։
Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
4․ Կարգավորման առարկան. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով ինքնազբաղված անձանց վերաբերող կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելն է։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագծի ընդունումը կապված չէ ՀՀ կառավարության սահմանած ռազմավարական միջոցառումների հետ։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում կհամապատասխանեցվի «Եկամտային հարկի, շահութահարկիև սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին։
-
Քննարկվել է
20.05.2025 - 04.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1758
Տպել