Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_____»________________2025թ. N_____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետում «2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն» բառերից հետո լրացնել «, 2024 թվականի ապրիլի 2-ի N 03-Ն (այսուհետ՝ N 03-Ն հրաման)» բառերը.

2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Առևտրային նպատակով օդապարիկների շահագործման համար Վկայականը համարվում է Կոմիտեի կողմից հաստատված Հայտարարագիրը։ Հայտարարագրի հաստատումն իրականացվում է սույն կարգի համաձայն վկայականի տրման նույն ընթացակարգով՝ պարզեցված եղանակով՝ N 03-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան։

10.2. Առևտրային նպատակով անօդաչու թռչող համակարգերի (Remotely Piloted Aircraft System) և էլեկտրական շարժիչով վերթիռների շահագործման դեպքում Վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով՝ միջազգային ստանդարտների համաձայն դրանց վերաբերելի պահանջների մասով, եթե օրենսդրությամբ այլ ընթացակարգ սահմանված չէ։».

3) 29-րդ կետում «90» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը․

4) 30-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետում «30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ» բառերով.

բ. 19-րդ ենթակետի «բ» պարբերությունում «30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ» բառերով.

5) 32-րդ կետում «15» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

6) 39-րդ կետում «60» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

7) 41-րդ կետը «պահանջների նկատմամբ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ․

«Թեկնածուի որակավորումը պետք է համապատասխանի վերջինիս պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջների համաձայն կազմված և հաստատված կոպմետենցիայի վրա հիմնված ուսուցման/վերապատրաստման ծրագրի (Competency-Based Training Program) վրա։».

8) 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 45.1-ին կետով.

«45․1. Թեստային առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ չպատասխանելու դեպքում թեկնածուն կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կրկին մասնակցել թեստավորմանը։ Կրկնակի թեստավորման ժամանակ թեստային առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ չպատասխանելու դեպքում կոմիտեի կողմից թեկնածությունը մերժվում է, որի վերաբերյալ կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պատասխանատու կառավարման անձնակազմի այլ թեկնածություն։».

9) 53-րդ կետը «ցուցադրական թռիչքներ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ․

«Առանձին դեպքում, եթե հնարավոր չէ իրականացնել ցուցադրական թռիչքներ, այն կարող է կատարվել առաջին կոմերցիոն թռիչքի ընթացքում։»․

10) 56-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 56.1-ին կետով.

«56.1. Այն դեպքում, երբ հայտատուն իր գործունեության որևէ մասը պայմանագրի հիման վրա իրականացնելու է այլ կազմակերպության (contracted actvities) միջոցով, որը Կոմիտեի կողմից հաստատված կամ լիազորված չէ իրականացնելու այդպիսի գործունեություն, ապա վերջինս իր գործունեությունը պետք է իրականացնի սահմանված պահանջներին համապատասխան հայտատուի կողմից հաստատման շրջանակներում։ Տվյալ դեպքում 4-րդ փուլում հայտատուն պետք է ապահովի, որպեսզի կոմիտեն ունենա հասանելիություն տվյալ կազմակերպությունում՝ սահմանված պահանջներին այդ կազմակերպության շարունակական համապատասխանությունը գնահատելու համար։».

11) 74-րդ կետում`

ա. «60» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

բ. հանել «Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է վկայականի տրամադրման նույն ընթացակարգով:» նախադասությունը.

12) 80-րդ կետում`

ա. «Վկայականի վերահաստատումն իրականացվում է» բառերը փոխարինել «Վկայականի վերահաստատումը և Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում են» բառերով.

բ. 2-րդ ենթակետում «վկայականի վերահաստատումն իրականացվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «վկայականի վերահաստատումը կամ վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 60 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

գ. 3-րդ ենթակետը «կրկնակի չեն իրականացվում» բառերից հետո լրացնել «՝ պայմանով, որ շահագործողը կոմիտե է ներկայացնում օդանավի շահագործման սահմանված պահանջների շարունակական համապատասխանության ապահովման նպատակով վերջին 12 ամսվա ընթացքում անցկացված թռիչքային անվտանգության և համապատասխանության ապահովման մասով ներքին վերահսկողության (Safety and Compliance Audit) արդյունքները և դրանք հավաստող փաստաթղթերը (Evidence)» բառերով.

13) 80-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե Վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ Վկայականի վերահաստատման դեպքում 4-րդ փուլում՝ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում շահագործողի մոտ հայտնաբերվում են թերություններ, որոնք չեն վտանգում թռիչքների անվտանգությունը կամ ուղղակի ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա (Level 1 finding), ապա վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կամ վկայականը վերահաստատվել՝ արձանագրված թերությունները 2-Ն հրամանով սահմանված կարգով և ժամկետում վերացնելու պայմանով։ Սահմանված ժամկետում այդ թերությունները չվերացնելու դեպքում վկայականի գործողությունը ենթակա է սույն կարգի համաձայն կասեցման։».

14) 86-րդ կետում «Կոմիտեի կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ մշակվում է առանձին վերահսկողության ծրագիր:» նախադասությունը փոխարինել «Կոմիտեի կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով հաստատված վերահսկողության ծրագրերի հիման վրա։».

15) Ձև 2-ում՝

ա. 3-րդ բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Շահագործման ձեռնարկի ներկայացման ամսաթիվը. Ձեռնարկը կարող է ներկայացվել հայտը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ/ The manual can be submitted within 30 working days after the submission of the application, but no later than 60 working days before the planned date of operation ______/_____/_____».

բ. 4-րդ բաժնի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Շարունակական թռիչքային պիտանիության կառավարման ձեռնարկ (CAME): Դիմորդը պետք է տրամադրի CAME: Ստուգման համար պահանջվող նվազագույն ժամկետը 60 աշխատանքային օր է: / The Continued Airworthiness Management Exposition (CAME). The applicant (operator) must provide a CAME. The minimum period required for scrutiny is 60 working days.».

16) Ձև 4-ում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«

☐ տեխնիկական սպասարկման պատասխանատու (եթե կիրառելի է)

/maintenance manager

(if applicable)

 

AMC.M.A.606 (b)

 

».

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Պաշտոն(ներ)ին համապատասխան որակավորումները՝ օդանավ շահագործողի հաստատած ձեռնարկներով սահմանված պատրականություններին և պատասխանատվությանը համապատասխան (կցել CV, սերտիֆիկատներ, վկայականներ, լիցենզիաներ և այլն)/Qualifications relevant to Position(s) in correspondence with the duties and responsibilities defined in Operator’s manuals (Enclose CV, Certificates, Licences etc)

Որակավորումը պետք է համապատասխանի տվյալ մասնագետի պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջների համաձայն կազմված և հաստատված կոպմետենցիայի վրա հիմնված ուսուցման/վերապատրաստման ծրագրի վրա/The qualification must be based on a Competency-Based Training (CBT) Program developed and approved in accordance with the requirements of the position/job description.».

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    19.05.2025 - 04.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1255

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: