Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---------------- 2025 թվականի N ------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման հավելված N 1-ի՝

1) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու, ինչպես նաև 10-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով, որի վերաբերյալ քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացուն պատշաճ ծանուցում է՝  ծանուցման մեջ նշելով քաղաքացու՝ զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը:».

2) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    14.05.2025 - 29.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1750

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Լիանա Սարգսյան

16.05.2025

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են զինվորական ծառայությունից տարկետման դադարեցման ընթացակարգի պարզեցմանը և գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Դրանք կթեթևացնեն վարչարարական բեռը՝ քաղաքացու վերաբերյալ առանձին որոշման նախագիծ մշակելու անհրաժեշտությունը վերացնելով։ Արդյունքում, ուսումնական գործընթացից դուրս մնացած քաղաքացիների վերաբերյալ որոշումները կկայացվեն ավելի արագ և հստակ։ Այս մոտեցումը նպաստում է զորակոչի գործընթացի կազմակերպվածության բարելավմանը։ Նախագիծն ունի կիրառական նշանակություն և լուծում է գործնական խնդիր։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: