«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունն (այսուհետ՝ նաև Ծառայություն) իր կանոնադրական խնդիրները և գործառույթները Գեղարքունիքի մարզում իրականացնում է Գեղարքունիքի մարզային մարմնի Սևան քաղաքում ֆիզիկական անձից վարձակալած տարածքում, ինչը լրացուցիչ ծախս է առաջացնում ՀՀ պետական բյուջեի համար։ Սևան քաղաքի Նաիրյան առաջին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի տարածքը, որն ամրացված է ՀՀ վիճակագրական կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե), ներկայումս օգտագործվում է մասամբ։ Ծառայությունը համապատասխան գրությամբ դիմել է Կոմիտեին՝ պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքի չօգտագործվող հատվածը Ծառայությանը հանձնելուն համաձայնություն տալու խնդրանքով: Կոմիտեն պատասխան գրությամբ հայտնել է համաձայնություն՝ Սևան քաղաքի Նաիրյան առաջին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի 267,42 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքից 137,1 քառ. մետր մակերեսով տարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N1153703 (այսուհետ՝ տարածք)), որը վկայականի հատակագծով թվագրված է 5-ից 11 համարների տարածքներով, Ծառայությանը տրամադրելու, իսկ 59,82 քառ. մետր մակերեսով տարածքը (49,63 քառ. մետր մակերեսով միջանցքը և 10,19 քառ. մետր մակերեսով սանհանգույցը), որը վկայականի հատակագծով թվագրված է 1, 12 և 13 համարների տարածքներով, որպես ընդհանուր տարածք, համատեղ օգտագործման պատրաստակամության վերաբերյալ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
«Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը՝ վերջինիս աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող չօգտագործվող տարածքը կամրացվի Ծառայությանը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքի փոխարինումը պետության սեփականություն համարվող համապատասխան տարածքով, ինչպես նաև նպաստելով Ծառայության ենթակառուցվածքների զարգացմանն ու, մասնավորապես, Գեղարքունիքի մարզային մարմնի կողմից իր կանոնադրական խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների 98-րդ նպատակից, այն է՝ պետական համակարգի մարմինների և պետական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքները պետական սեփականություն համարվող տարածքներով փոխարինումը:
-
Քննարկվել է
12.05.2025 - 28.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1299
Տպել