ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հեդվածի 1-ին մասի 20-րդ կետով, « Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
2․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում աղբամանների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը՝ համաձայն հավելված 2-ի։
3․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում աղբահանության
աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն հավելված 3-ի։
4․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման ՝ համաձայն հավելված 4-ի։
-
Քննարկվել է
08.05.2025 - 30.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան
Դիտումներ` 1723
Տպել