ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №232-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի
1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №232-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգում, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստում, առաջացել է հանձնաժողովի նիստի նախապատրաստման, անցկացման և արձանագրման ընթացակարգերին առնչվող հստակեցումների կատարման անհրաժեշտություն։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №232-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հանձնաժողովի որոշման նախագծով հստակեցվել է՝
• հանձնաժողովի նիստի արձանագրման կարգը, մասնավորապես, հստակեցվել է արձանագրությունը նշագրող անձանց շրջանակը, ինչպես նաև նիստի արձանագրության համաձայնեցման ներկայացման՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գործընթացը,
• հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից հանձնաժողովի նիստում հարց քննարկելու համար համապատասխան որոշման նախագծի պարտադիր համաձայեցման ներկայացման ենթակա և դրա համատեքստում անհամաձայնություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև նշված անհամաձայնությունների դեպքում նախնական քննարկման անցկացման կարգը,
• հանձնաժողոցի դռնբաց և դռնփակ նիստերին մասնակցելու, ինչպես նաև նիստի հաստատված օրակարգի բովանդակությանը ծանոթանալու իրավուսություն ունեցող անձանց շրջանակը։
3. Կարգավորման նպատակը
Սույն որոշման նախագծով նախատեսվում է իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան կատարել անհրաժեշտ հստակեցումներ, շտկել առկա անհամապատասխանությունները՝ ամրագրելով համապատասխան կարգավորումներ հանձնաժողովի նիստի նախապատրաստման, անցկացման և արձանագրման ընթացակարգերի վերաբերյալ։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ առավել հստակ կարգավորումներ հանձնաժողովի նիստի նախապատրաստման, անցկացման և արձանագրման փուլերում իրականացվող ընթացակարգերի վերաբերյալ և շտկել առկա անհամապատասխանությունները։
-
Քննարկվել է
07.05.2025 - 23.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 674
Տպել