ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
« »______________ 2025 թվականի N___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________
<Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի <Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հաստատելու մասին> N07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 2-րդ գլխի 3-րդ կետի <Քաղաքաշինական գործունեության մասնակիցները (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) պարտավոր է.> բառերը փոխարինել <Քաղաքաշինական գործունեության մասնակից հանդիսացող (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) Գործատուն պարտավոր է.> բառերով,
2) 2-րդ գլխի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին ենթակետ, հետևյալ բովանդակությամբ. <ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N21-Ն հրամանով ամրագրված հատուկ աշխատանքներն իրականացնել կարգագիր-թույլտվության ձևակերպմամբ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն)` ըստ ստորև ներկայացված օրինակելի ձևի,>,
3) 4-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 5-րդ գլուխ, հետևյալ բովանդակությամբ.
Օրինակելի ձև
ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
|
1. |
Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը |
համառոտ նկարագրությունը |
|
2. |
Կապալառու կազմակերպություն |
անվանումը, տնօրենի անուն, ազգանունը |
|
3. |
Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) |
անունը, ազգանունը |
|
4. |
Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող |
անունը, ազգանունը |
|
5. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ |
անունը, ազգանունը |
|
5.1 |
… |
|
|
5.2 |
… |
|
|
5.3 |
… |
|
|
6. |
Շինաշխատանքների մեկնարկ
|
ամսաթիվը, ժամը |
|
7. |
Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ
|
ամսաթիվը, ժամը |
|
8. |
Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում |
իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը |
|
9. |
Կարգագիր-թույլտվության տրամադրում |
ամսաթիվը, ժամը |
|
11. |
Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) |
ամսաթիվը , ժամը |
|
12. |
Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում
|
պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը, |
|
12.1 |
պատասխանատու աշխղեկի ստորագրությունը |
|
|
12.2 |
որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը |
|
|
13. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ |
|
|
13.1 |
… |
|
|
13.2 |
… |
|
|
13.3 |
… |
|
Գործատուի________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)
։>
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
06.05.2025 - 21.05.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1488
Տպել