Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՀԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  • 1-ին հավելվածում՝

ա. 1-ին կետի 10-րդ ենթակետում «ծառայության» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,» բառերը, իսկ «փորձաքննություն» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների դեպքում՝ ԷխոՍԳ հետազոտություն, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներին ներգրավված քաղաքացիների դեպքում՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բառերը,

բ. 1-ին կետում լրացնել 23.1 ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«23.1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում կամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում խեղում, վնասվածք, հիվանդություն ստացած անձինք՝ արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության մասով.»,

գ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 26-րդ և 27-րդ ենթակետերը.

  • 3-րդ հավելվածում՝

ա. 8-րդ կետի 18-րդ ենթակետում «շահառուներին» բառից հետո լրացնել «, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին» բառերը,

բ. 8-րդ կետից հետո լրացնել 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև բուժման համար անհրաժեշտ՝

  • մասնագիտական խորհրդատվությունները.
  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները (ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները՝ առանց տարեկան քանակային սահմանափակման).
  • դեղորայքի (այդ թվում՝ 1 միավորի (ամպուլա, հաբ, ֆլակոն և այլն) արժեքը 15000 դրամը գերազանցող դեղամիջոցների), արյան կամ նրա բաղադրիչների, բուժման ընթացքում օգտագործվող բժշկական սարքավորումների (կարող գլխիկներ, խարիսխներ, պտուտակներ և այլն), իմպլանտների, էնդոպրոթեզների, սարքերի և այլ կարգավորիչ բժշկական հարմարանքների արժեքի փոխհատուցումը:».
  • 4-րդ հավելվածում՝

ա. 2-րդ կետում «հիմքերը» բառից հետո լրացնել «, եթե այլ բազաների հետ  փոխգործելիության միջոցով էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից չի հաստատվում շահառու հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվությունը» բառերը,

բ. 12-րդ կետի 1-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներ,  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձինք.» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ            Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    06.05.2025 - 21.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1210

Տպել

Առաջարկներ`

J W

21.05.2025

Նկատառումներ 318 որոշման ՝ ներկայիս գործող տարբերակի (Որոշում) և առաջարկվող փոփոխությունների (Նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի դրույթով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք է վերապահվում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձանց համար՝ միայն հիվանդանոցային բժշկական օգնության և հիվանդանոցային փորձաքննության պարագայում, սակայն վարժական հավաքների կանչվածների ճնշող մեծամասնության համար այդ հետազոտությունները հիվանդանոցային պայմաններում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, և դրանք իրականացվում են արտահիվանդանոցային պայմաններում: Ներկա իրավիճակում վարժական հավաքներին կանչվողների ռազմաբժշկական փորձաքննության համար անհրաժեշտ բժշկական տվյալներն ապահովելու նպատակով զինկոմիսարիատները քաղաքացիներին առաջարկում են թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններն (օրինակ՝ մագնիսառեզոնանսային հետազոտություն, համակարգչային շերտագրում և այլն) անցնել սեփական միջոցների հաշվին, ինչի հնարավորությունը քաղաքացիների զգալի մասը չունի: Արդյունքում, զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու փաստը զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներն արձանագրում են միայն վճարունակ քաղաքացիների կողմից համապատասխան բժշկական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու պարագայում, իսկ սեփական միջոցների հաշվին հետազոտվելու հնարավորություն չունեցող քաղաքացիները՝ զինվորական ծառայության համար փաստացի ոչ պիտանի վիճակում բավարար փաստարկներ չունենալով, տեսականորեն կարող են ընդգրկվել վարժական հավաքներին: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում «հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն» բառերը փոխարինել «զինկոմիսարիատների կողմից հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար ուղեգրման պարագայում» բառերով: 2. Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ «Զինվարոկան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց ուղեգրումները պետք է իրականացվեն բացառապես ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով, սակայն նշված Օրենքի դրույթով սահմանված անձանց շրջանակում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց ուղեգրումը ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով փաստացի իրագործելի չէ: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող» բառերով: 3. Համաձայն ներկայացված Նախագծի՝ Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի լրացմամբ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն առանց հերթագրման կազմակերպել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց համար, որոնց շրջանակում նշված Օրենքի դրույթով ընդգրկվում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, սակայն ըստ ներկայացված նախագծի Հիմնավորման («Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» բաժնի վերջին պարբերություն)՝ առանց հերթագրման բժշկական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների բուժման և ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպման սահմանված ժամկետների պահպանմամբ, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մարտունակությունն ու ֆունկցիոնալությունն ապահովելու և ռազմաբժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու պահանջով: Վերոգրյալի հաշվառմամբ, առանց հերթագրման պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունն արդիական է միայն Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում, և Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա այդ դրույթի տարածման անհրաժեշտությունը բացակայում է, ուստի խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ ավելացնել «Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներ, քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,» բառերը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: