Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ժաննա Գևորգյան 13.05.2025 23:12:11 | Տարկետման իրավունքը պետք է դիտարկել ոչ թե որպես արտունություն , այլ որպես հնարավորության ստեղծում ՝ բարձր ակադեմիական կամ մասնագիտական ներուժ ունեցող երիտասրդների համար ։ Դա կնպաստի ՀՀ ռազմավարական նպատակներին ՝ կրթության , գիտության և տեխնոլոգիական առաջընթացի ոլորտներում ։ | ||||
| 2 | Հերմինե Ազատյան 18.05.2025 14:59:00 | Կարևորում եմ իրավունքների հավասարակշռության սկզբունքի կիրառությունը գործադիր իշխանության մարմինների կողմից, մասնավորապես սույն պարագայում պետության ռազմավարական քաղաքականության պատշաճ վարման կարևության պայմաններում առաջնայնություն է տրվել անձի կրթության իրավունքի պաշտպանությանը և լիարժեք կրթություն ստանալու իրավունքի ընձեռնման հնարավորության ապահովմանը՝ հաշվի առնելով մի շարք կարևոր և անհաղթահարելի հանգամանքների առկայությունը: |