«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 03․10․2024թ. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված միջոցառուման կատարումն իրականացնելու անհրաժեշտությամբ։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայում ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման, այդ թվում՝ մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, բնական աղետների կամ չնախատեսված իրավիճակների՝ հրատապ աշխատանքների մակարդակների գնահատման (աշխատանքների ընդունման) մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ կառավարության 04․11․2010 թ․ N 1419-Ն որոշմամբ։ Նշված որոշումը ընդունվել է հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որը ներկայում ուժը կորցրած է ճանաչվել։ ՀՀ կառավարության 04․11․2010 թ․ թիվ 1419-Ն որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 07․12․2010թ․ թիվ 710-Ն հրամանը հաստատվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը։
Նշված իրավահարաբերությունները կարգավորող լիազորող նորմ սահմանելու համար «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը («Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15․1-ին մաս):
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ՝ լրամշակելով գործող որոշման վերնագիրը, նախաբանը, ինչպես նաև նախագծի հավելվածը, ինչպես նաև Նախագիծը լրացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգով։
Գործնականում առաջացած որոշ խնդիրների կարգավորման նպատակով՝ գործող կարգավորումներց բացի Նախագծով նախատեսվում է սահմանել, որ․
- սահմանել, որ հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ծրագրերի ճանապարհների ցանկում ներառված, ինչպես նաև ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում նշված ծրագրերում լրացուցիչ ներառված ճանապարհահատվածների ամառային ընթացիկ պահպանումն իրականացնելու նպատակով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր։
- սահմանել, որ հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում՝ ճանապարհահատվածները ենթակա են ամառային ընթացիկ պահպանման տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ճանապարհի վիճակին համապատասխան․
- սահմանել, որ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների ամառային պահպանումը նախատեսում է ամառային պահպանման բոլոր պահանջները, բացառությամբ Նախագծի հավելված 1-ի Աղյուսակի 3-ով նախատեսված երթևեկելի մասին ներկայացվող պահանջները.
- սահմանել, որ թույլատրվում է նաև վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների ամառային պահպանումը իրականացնել կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով՝ ապահովելով ճանապարհի երթևեկամասի բավարար անցանելիությունը և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկությունը․
- Նախագծով նախատեսվում է նաև, որ առանձին պահպանման հանձնված թունելների և կամուրջների պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացվում է «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածի միջոցով․
Միաժամանակ, հաշվի առնելով, որ արդեն իսկ կնքվել են ճանպարհների պահպանման համար կնքվել են հնգամյա պայմանագրեր, որոնք ավարտվելու են 2026 թվականի դեկտեմբերին, ուստի նախագծով նախատեսվել է, որ ընդունվող որոշման պահանջները չեն տարածվելու մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման ընթացակարգերի, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4․ Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման ադյունքում լիազորող նորմ կսահմանվի ավոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող թունելնորի և կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման կարգի սահմանվման համար, ինչը թույլ կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները, անրաժեշտության դեպքում բարելավել Նախագծով նախատեսված կարգրերի ընթացակարգերը և պահանջները՝ կատարելով անհրաժեշտ փոփոխությունները։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես Օրենքի 13-րդ հոդվածը լրացվել է նոր 15.1. մասով, որով սահմանվել է ՀՀ կառավարության կողմից ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման կարգի ընդունման լիազորող նորմ։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշումը, որը առաջարկվում է լրամշակել։ Միաժամանակ, Նախագծում առանձին հավելվածներով ներառվել են նաև ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգերը։ Նշվածով պայմանավորված Որոշումը լրամշակվել է, որտեղ ներառված են նաև կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգերը։
-
Քննարկվել է
02.05.2025 - 23.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1232
Տպել