Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ և 34-րդ հոդվածները կարգավորում են էկոպարեկային ծառայողի կողմից զենքի գործադրման հիմքերը, պայմանները, սահմանները, կարգն ու դեպքերը։
Ներկայիս կարգավորումներով էկոպարեկային ծառայողը պարտավոր է ծառայության իրականացման ընթացքում զենքը մշտապել կրել։
Զենքը պահելու և կրելու հետ կապված հնարավոր ռիսկերը նվազեցնելու և չեզոքացնելու համար անհրաժեշտ է ամրագրել կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը տրանսպորտային միջոցում կահավորված արկղում պահելու հնարավորություն, և այն արկղից կհանվի Օրենքի 32-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առկայության դեպքում։
Ծառայության տեխնիկական վերազինումը և դրանով պայմանավորված համալրումը մեծապես կախված են միջազգային գործընկերների դոնորական աջակցությունից, և այս համատեքստում ներկայումս քննարկումներ են տեղի ունենում KfW Գերմանիայի զարգացման բանկի հետ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի մասով, որի շրջանակներում վերջինս առաջարկություն է ներկայացրել հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով մշակել այնպիսի իրավակարգավորումներ, որը հնարավորություն կտա կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը պահել տրանսպորտային միջոցում հատուկ նախատեսված արկղում։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը պահել տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը կպահվի տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում)։ Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը կպահվի տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
-
Քննարկվել է
28.04.2025 - 13.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 860
Տպել